Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԿԵ-ում միլիոններ են ծախսել ծաղիկ, խմիչք եւ թանկարժեք իրեր գնելու վրա

07:42, cuma, 15 eylül, 2017
ՀԿԵ-ում միլիոններ են ծախսել ծաղիկ, խմիչք եւ թանկարժեք իրեր գնելու վրա

Բավական է մեկ անգամ օգտվել երկաթուղու առաջարկած ծառայություններից եւ հավիտյանս հավիտենից ուղեւորությունը կդառնա դաժան հիշողություն։ Անմխիթար, հին, մաշված, թալանված երկաթուղու գնացքներ, կայարաններ, ողբալի տեսարան, մինչդեռ հարեւան երկրներում երկաթուղին ծլում, ծաղկում, բարգավաճում է։ Տպավորություն է, թե այս ողբերգական վիճակը պայմանավորված է քիչ ֆինանսավորմամբ, սակայն դա ընդամենը թյուր տպավորություն է։ Մենք՝ ՀԿԵ աշխատակիցներս, հո լավ գիտենք, թե ինչքան գումար ունի երկաթուղին եւ ինչպես են դա մսխում։ Ահա, խնդրեմ մի քանի օրինակ։

Այսպես, 2016-2017թթ ՀԿԵ-ն Երեւանի ամենաթանկարժեք ծաղկի սրահից՝ «Ani rose» -ից 3, 8 մլն դրամի գնում է կատարել, տպավորություն է, թե երկաթուղում զբաղված են էլիտար հարսանիքներ կազմակերպելով, այլապես այսքան ծաղիկ ինչ են անում։ Կամ էլ երեւի այսքան ծաղիկներ Գերասիմովնան գնում է իր բազմաթիվ «աջիկներից» մեկի հարսանիքը կազմակերպելու համար, օրինակ՝ Նաիրա Մարտիրոսյանի:

Մեկ այլ օրինակ, ամենաթանկարժեք ժամացույցների եւ ոսկերչական զարդերի խանութից՝ «Խրոնոգրաֆից» ՀԿԵ-ն 2015-2016թթ 14մլն դրամի առեւտուր է արել, Lux խանութից՝ 2016-2017թթ՝ 3, 5մլն դրամի գնում, իսկ ոգելից խմիչքների համար էլ վերջին 3, 5 տարվա ընթացքում միայն երկու ընկերությունից 39մլն դրամի խմիչք են գնել, ընդ որում՝ դրանից 9մլն դրամի խմիչքը գնել են վերջին մեկուկես տարում: Կարծես թե ՀԿԵ-ում հավաքված են «խրոնիկ ալկաշներ», եւ չտես ղեկավարությունը հիմնարկի փողերով մինչեւ կյանքի վերջ իր համար հայկական խմիչքների պաշար է ապահովում: Այսինքն՝ ստրատեգիական կառույցը զարգացնելու փոխարեն՝ ՀԿԵ վերնախավը զբաղված է ուտել, խմելով, թանկարժեք նվերներ գնելով։

Իսկ այդ ընթացքում հարյուր տարվա երկաթուղայինների աշխատավարձերն են կրճատում, հավելավճարները հանում, ուրբաթ օրերին աշխատանքի չեն կանչում, որ չվճարեն եւ այդպես շարունակ։

Պարզ է չէ՝ որ նման թանկարժեք «կայֆերը» ՀԿԵ-ում արվում են բարձր մակարդակով, այս թանկարժեք գնումների ուղղակի պատասխանատուները գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանն եւ տնօրեն Սերգեյ Վալկոն են, առանց տնօրենի գիտության նման գումարներ եւ գնումներ չեն կարող արվել։ Վեներա Ավետիսյանը ներկայացուցչական ծախսերը մսխում է արարողակարգի պետ Կարեն Բադալյանի հետ միասին, ով հասցրել է Մոսկվայում 2 խանութ գնել:

Ստացվում է, որ երկաթուղում ամեն ինչի համար գումար գտնում են, բացի իրենց բուն պարտականությունների՝ նորմալ ծառայություններ մատուցելու, կառույցը զարգացնելու, աշխատակիցներին արժանապատիվ վարձատրելու։ Այս ամենի փոխարեն էլ ՀԿԵ վերնախավը ճոխ գնումներ է կատարում, որի անվան տակ գումարներ են գրպանում, իսկ գնված ապրանքներն էլ տանում իրենց տները եւ պահեստավորում հետագա սերունդների ապահով ապագայի համար:

Ամենացավալին այն է, որ սա ՀԿԵ-ում իրականացվող թալանի մի չնչին մասն է միայն, ընդամենը կոպեկներ այն ահռելի գումարների կողքին, որոնք թալանում են ենթակառուցվածքների, ներդրումային գումարների միջոցով: Այս մասին մենք դեռ կհասցնենք անդրադառնալ, կներկայացնենք փաստեր, թե ինչպես է Վալկոն Վեներայի հետ միասին իրենց սեփական ընկերության հաշվին փոխանցել 57մլն դրամ: Ու սա միակ դեպքը չէ, բազմաթիվ օրինակներ գիտենք, թե ինչպես են այլոց անվամբ բացած ընկերություններին գումարներ փոխանցում եւ վերցնում, ինչ գումարներ է վերցնում Վալկոն մարդկանց ծառայության պետ նշանակելիս:

Շարունակելի:

Առաջիկայում կներկայացնենք ՀԿԵ ղեկավարության թալանի մասին նոր փաստեր:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6807 | 0 | 0
Facebook