Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը ՝ 3.5 միլիոն ամն դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար էլվճարել է իր տան վերելակի համար։

00:12, pazar, 10 eylül, 2017
ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը ՝ 3.5 միլիոն ամն դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար էլվճարել է իր տան վերելակի համար։

Ապրիլյան քառորյայից հետո շատ է խոսվում ՊՆ - ում կատարվող հափշտակությունների մասին։Ակնհայտ է որ հափշտակությունները հիմնականում կատարվում են ՊՆ թիկունքի ստորաբաժանումներից։ ՀՀ Պն թիկունքի վարչության պետը Նորայր Յոլչյանն է։Յուրի Խաչատքւրովի սիրելին և վերջինիս աջ ձեռքը։Հատկապես Յոլչյանն է վերահսկում ՊՆ մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները և ապահովում է ներքևից վերև հափշտակված գումարները տեղափոխող վերելակի անխափան աշխատանքը։ Հավանաբար հենց այս գործունեության արդյունքում է Յոլչյանի մոտ սեր առաջացել դեպի վերելակները, հասկացել է հավանաբար, որ եթե ուզում ես հանգիստ ապրել, ապա դեպի վերև գնացող վերելակը պիտի գործի անխափան։ Հենց սա է եղել պատճառը, որ համեստ աշխատավարձով ապրող ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը տնտեսած գումարներով (ոչ կերել է, ոչ խմել) մի կերպ հյուսիսային պողոտայում 750 մ/ք բնակարան 3.5 միլռն դոլարով գնելուց հետո, երբ պարզել է, որ վերելակը իր հարկ նախագծով չի բարձրանում, ընկել է դեպրեսիայի մեջ։ Նա հասկացել է, որ վերելակի կիսատ բարձրանալը փաստացի կտրում է ներքևներից դեպի վերևներ տրամաբանական և պարտադիր կապը, այդ պարագայում քաոսը կլինի անխուսափելի։ Այդ իսկ պատճառով մեր հերոսը, նորից իր աշխատավարձից տնտեսած միջոցներով վճարել է կառուցապատողին 60.000 Ամն դոլար, որպեսզի վերելակը ներքևից բարձրանա մինչև վերև։Կառուցապատողն էլ սիրով համաձայնվել է, ՊՆ թիկունքի վարչության հաշվին ապահովել ներքևից մինչև վերև անխափան կապը։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու քառորյա պատերազմի ժամանակ տանկերի մեջ վառելիք չկար, կապի միջոցներ չկային և այլն։Այս գաղտնիքն էլ բացահայտվեց ՝ ՊՆ Թիկունքի Վարչության պետը այդ գումարներով ապահովել է ներքևից վերև գործող վերելակի անխափան գործունեությունը։ Նկարում ՝ վերևից Պն (չկերած, չխմած և աշխատավարձը տնտեսած) թիկունքի վարչության պետ Յոլչյանն է։ Ներքևում 60.000 ամն դոլար արժողությամբ վերելակը։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
13256 | 0 | 0
Facebook