Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վատ ես զգում, որ քայլելով փողոցում ամեն պահի քո առաջ արդեն իսկ սովորական դարձած ծխող աղջիկ է դուրս գալիս

23:56, pazar, 03 eylül, 2017
Վատ ես զգում, որ քայլելով փողոցում ամեն պահի քո առաջ արդեն իսկ սովորական դարձած ծխող աղջիկ է դուրս գալիս
     Ազգային արժեք՝ թեմա, որի մասին շատ բան կա ասելու։ Հայաստանը և հայերը կորցրել են իրենց դերը, և Հայաստանը մասնավորապես կորցրել է իր դերը, հենց հայերի պատճառով, այն հայերի, որոնք սկսել են իրար հասկանալ միայն սպանելով, այն հայերի, որոնք սկսել են վաճառել իրենց մարմինը, այն հայերի, որոնք միայն թշնամական և չարակամ մթնոլորտ են ստեղծում հասարակությունում, այն հայերի, որոնց մեծամասնությունը տարված է հեռախոսներով և պլանշետներով, մեքենաներով և իբրև թե գլամուրային խոսելաոճով։ Մարդիկ իրար հետ երկու բառ են փոխանակում, չեն հասկանում իրար արդյունքում ունենում ենք՝ զոհ, հանցագործ, մենակ մնացող հարազատներ։ Իսկ, եթե այդ նույն մարդկանց ձեռքին զենք դնես ուղարկես սահման վախից կդողան, այն ինչ մեր ընկերները եղբայրները և հարազատները պահում են արիաբար այդ սահմանները, որպեսզի երկրում խաղաղություն լինի, իսկ այսպիսի գարշելի երևույթների պատճառով հակառակն է ամեն ինչ լինում։ Քաղաքում այնպիսի վիճակ է, որ կարծես քայլում ես Թեհրանով կամ Մոսկվայով՝ ոչ-ոչ, գեղեցիկ չէ այդքան, ուղղակի հայերն են վերացել, փոխարենը պարսիկներն ու ռուսներն են հաստատվել մեր երկրում։ Վատ ես զգում, որ քայլելով փողոցում ամեն պահի քո առաջ արդեն իսկ սովորական դարձած ծխող աղջիկ է դուրս գալիս՝ հայուհի, հագնված շորերն էլ համապատասխան իր լկտի կարգավիճակին։ Ի՞նչ անվանես նրանց՝ հայուհի, ոչ կներեք, բայց չեմ կարող այդպիսի խայտառակություններին համեմատել սակավացած սակայն բարոյական մնացած խելացի և կրթված իսկական հայուհիների հետ։ Իսկ նրանց խոսելաոճի մասին, խոսելուց արդեն իսկ վատ եմ զգում ինձ, « «արա, կյանքս, ազիզ, չմո» » դեռ չեմ ասում, որ կողքից հասցրել եմ անգամ մի շարք աղջիկների կողմից հայհոյանքներ լսել։ Որը նույնպես սովորական է դարձել շատերի համար, այնքան սովորական են դարձել այս երևույթները երկրում, որ մարմնավաճառները արդեն գտել են ներկայանալու ավելի անմեղ տարբերակները՝ որպես մերսուհի են առաջարկում իրենց ծառայությունները, ընթացքում արդեն հասկանում ես, որ մերսման մեջ անբարոյականությունն էլ է մտնում։ Վատ ես զգում ակամայից, երբ սոցցանցերում, կամ այլ կայքերում կարդում ես, ինչ-որ նյութի տակ հայերի չարակամ և նախանձով գրված մեկնաբանությունները, այն ինչ կարելի է մեկ բարի խոսքով բարություն սերմանել, լավ գոնե անտարբեր անցնել, բայց ոչ ամեն քայլափոխի ցույց տալ, որ չարիք և նախանձ է տիրում իրենց նողկալի կյանքում։ Վատ ես զգում, երբ տղան և աղջիկը իրար հետ սրճարանում նստած երկուսն էլ հեռախոսով են տարված, հասկանում ես, որ զգացմունք ասվածը վերանում է, մարդիկ իրար համացանցով են կարողանում միայն լավ հասկանալ։ Դպրոցների և համալսարանների մասին էլ չասեմ, մեծամասնությունը տարված է իրենց հեռախոսներով, պլանշետներով, մեքենաներով, գեղեցիկ կազմվածքով, որ իրենց ուշադրություն դարձնեն, այն ինչ ցուցահանդես չեն գնացել այլ կրթահամալիր։ Արդյունքում կրթական մակարդակը հավասարվում է զրոյի այս երևույթների պատճառով, և մենք ունենում ենք ռոբոտացված հասարակություն, որտեղ միայն տեխնիկական և նյութական միջոցներն են կարևորվում և պիտանի լինում, քանի որ գաղափարապեսը վերանում է սրանց ճիշտ չօգտագործման պատճառով ։ Այսպիսի մարդկանց պատճառով է, որ մենք չենք կարողանում ունենալ ուժեղ, կայուն և համախմբված հասարակություն, որովհետև ոչ մեկին պետք չէ, ինչ-որ բան փոխել այս երկրում։ Եվ սա այն դեպքերից է, որ պետության գործը չէ, այլ ծնողների, և սա արդեն ոչ թե գործ է այլ կյանքի մի մեծ բացթողում, որ այսպիսի սերունդ ենք ունենում, որ կրթական և գիտական խաղերը անհասկանալի և անհետաքրքիր երևույթ են դառնում իրենց մեծամիտ լակոտների և սրբացրած աղջիկների համար։ Այսպես ենք մենք կորցնում մեր ազգային արժեքները։ Ազգային արժեքները վերանում են, ամեն հայի փոփոխման հետ...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7764 | 0 | 0
Facebook