Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտելիքի և դպրության օր

22:50, cumartesi, 02 eylül, 2017
Գիտելիքի և դպրության օր


    
     Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակը լեփ-լեցուն էր.

աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, նախկին շրջանավարտներ: Անթաքույց հրճվանքով, սեպտեմբերյան ղողանջների ներքո, դպրոցն իր դռներն էր բացել իր սաների առջև: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ օրհներգով, Տերունական աղոթքով: Այնուհետև դպրոցի տնօրեն տիկին Մանուշակ Շատոյանը շնորհավորեց ներկաներին՝ գիտելիքի և դպրության օրվա առիթով: Կարևորեց դպրոցի դերը ազգային- քաղաքական, մշակութային զարգացման և հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում: Օրը, իսկապես, վերածվել էր տոնի. մաղթանքներ, շնորհավորանքներ, ձգտումներով և ձեռքբերումներով ուսումնական տարին սկսելու ակնկալիքներ: Այնուհետև դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները դասարան ուղեկցեցին ամենակրտսեր երեխաներին, առաջին դասարանցիներին: Արտահայտվեցին նաև ծնողներից և նաև նախկին շրջանավարտներից մի քանիսը ̀իրենց գոհանակությունն արտահայտելով դպրոցի ձեռքբերումների և հաջողությունների վերաբերյալ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3903 | 0 | 0
Facebook