Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խաչատուրովը թունավորե՞լ է զինվորներին։

17:12, cumartesi, 02 eylül, 2017
Խաչատուրովը թունավորե՞լ է զինվորներին։

Բազմիցս խոսել ենք հայ պաշտոնյանի ագահության և ամեն գնով հարստանալու մոլուցքի մասին։ Բայց որ այդ մոլուցքը կհանգեցնի պետական դավաճանության և հայ զինվորի ՝ մեր երեխաների կյանքին և առողջությանը անխուսափելի վնաս հասցնելուն ՝ սա արդեն չի տեղավորվում և ոչ մի մարդկային տրամաբանության մեջ, իսկ երբ պարզվում է, որ հայ զինվորի կյանքի և առողջության հաշվին հարստանում է ՀՀ Գլխավոր Շտաբի պետը, որը կոչված է նրան պաշտպանելու, մնում է միայն աղոթել Տիրոջը և կրկնել ՝ «Տեր էլ բեթարից ազատի» ։ Նախորդ նյութում անրադարձել էինք դոշակների և բարձերի միջոցով Խաչատուրովի հովանավորյալ մատակարարների կողմից ՊՆ -ից հափշտակված երկու միլիարդ դրամին։Սակայն այստեղ խնդիրը միայն բանակի փողերի հափշտակությունը չէ։Պարզվում է, որ պետությունը պատահական չէ սահմանել դոշակների և բարձերի շահագործման համար առավելագույն ժամկետ երեք տարի։Այդ ժամկետում, շահագործման ժամանակ քրտինքից և մարդկային ճարպային գոյակցություններից դոշակների և բարձերի մեջ գտնվող բամբակի մեջ առաջանում են թունավոր գոյակցություններ, որոնք իրենց հերթին առաջ են բերում ալերգիկ երևույթներ։գլխացավ, թուլություն։աչքերի բորբոքում և ստացվում է, որ զինվորը քնում և շնչում է թունավոր դոշակի վրա գլուխը դրած թունավոր բարձին։ Հիշեք մեր տատերի երեք տարին մեկ լվացվող բուրդը և լվացքի ջրի սև գույնը, ուղղակի եթե բուրդը վերամշակումից հետո դեռ ենթակա է օգտագործման, ապա բամբակը ոչ, այդ պատճառով էլ պետությունը միանշանակ որոշել է, որ բարձերը և դոշակները երեք տարի հետռ պետք է վերացվեն այլ ոչ թե միայն երեսի կտորը փոխելուց հետո նորից մատակարարվեն զորքին, իսկ պետական միջոցները հոսեն Գլխավոր Շտաբի պետի գրպանը։ Իսկ առաջին նյութի ընդիմախոսներին ընդամենը կասեմ հետևյալը ՝ Մեկ կիլոգրամ բամբակի միայն մաքսազերծումը արժե չորս դոլար։Մեկ դոշակը կշռում է 7.2 կիլոգրամ։Միայն մաքսազերծումը արդեն կազմում է 12.000 դրամ։Գումարեք ճանապարհածախս, աշխատավարձ, հարկեր և փորձեք այդ ապրանքը 9000 դրամով 10 տարի շարունակ մատակարարել։ Հետաքրքիր է հարգելի ընդիմախոսներ դուք կարող էք 30.000 դրամ ինքնարժեք ունեցող ապրանքը այդ ծավալով մատակարարել 9000 դրամով և 10 տարի շարունակ։Իսկ իրավապահները, եթե իրոք համարձակություն կունենան ընդամենը մատակարարին մեկ հարց պետք է տան «Եթե բամբակ չես ներմուծել, ապա ինչպես ես արտադրել և ՊՆ դոշակ և բարձ մատակարարել» ։ Նաև հարկ է հիշեցնել, որ փորձաքննությունը հստակ պատասխանում է, թե քանի տարվա բամբակ է։ Այնպես որ միայն ցանկություն է պետք իրավապահներին, բացահայտել այս գործը, ապացուցողական բազան աչքի առջև է։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
18031 | 3 | 0
Facebook