Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԿԵ. Եդիգարյանների հարստանալու գաղտնիքը. Վալկոյի ականջը կանչի

16:19, cumartesi, 02 eylül, 2017
ՀԿԵ. Եդիգարյանների հարստանալու գաղտնիքը. Վալկոյի ականջը կանչի

Մենք բազմիցս անդրադարձել ենք «Հարավկովկասյան երկաթուղում» գործող կլաններին: Եւ օրերս մամուլը գրել է, թե ինչպես այդ կլաններից մեկը իրենով է արել ՀԿԵ-ին հասանելիք տենդերը: Խոսքը Եդիգարյանների մասին է, ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը ոչ միայն կարողացել է իր մոտ գործի տեղավորել մոտ երկու տասնյակ ազգականների՝ ընդհուպ հարսներ, հարսների հարազատներ, եղբորորդիներ, նրանց ցանկը կհրապարակենք առաջիկայում, այլեւ երկու եղբայրներին նշանակել է երկաթուղու կարեւոր նշանակության ստորաբաժինների ղեկավար պաշտոններին։ Եւ, այսպես տարիներ, ի վեր Եդիգարյան 3 եղբայրները ղեկավարում են ՀԿԵ ամբողջ շարժակազմը: Արկադի Եդիգարյանը վերանորոգման աշխատանքներով է զբաղվում, ասում են` քանդել-ծախելու պրոֆեսիոնալ են, օրինակ` հին «մատերիալի» անվան տակ վաճառք են իրականացնում, խոսքը շպալների, ռելսերի, մետելալոմի վաճառքի մասին է: Ի դեպ, ժամանակին մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, թե ինչպես ՀԿԵ-ի ղեկավարության քթի տակ քանդում են երկաթուղու չօգտագործվող ռելսերն ու վաճառում Արարատյան դաշտավայրում խաղողագործությամբ զբաղվող գյուղացիներին: Նրանք էլ կտրատված ռելսերն օգտագործում են որպես բիր (ձող, որը տնկում են խաղողի վազի կողքին` իբրև հենակ): Այս բոլոր գործարքները բնականաբար կարողանում են գլուխ բերել գլխավոր հաշվապահի` Վեներա Ավետիսյանի միջոցով, ում մենք կանդրադառնանք առանձին եւ կոնկրետ փաստերով: Նույն Արկադի Եդիգարյանի ընկերությունը երկաթուղուց մետաղի ջարդոնի անվան տակ գույք է գնում եւ այն վերավաճառում, իսկ թե ում եւ որպես ինչ, կանդրադառնանք հաջորդիվ։ Կամ մեկ այլ ուշագրավ դրվագ, որի մասին ՀԿԵ-ում շատերը գիտեն, կապիտալ վերանորոգում կատարելուց հետո Եդիգարյանները կոճղերը հանում են եւ ներկայացնում այն որպես վառելիք, գնում այն երկաթուղուց 180-200 դրամով, վերավաճառում՝ 7000-10 հազար դրամով։ Գումարի մի մասը իրենք են գրպանում, մի մասը Վեներա Ավետիսյանին տալիս, քանզի առանց տիկնոջ գիտության երկաթուղում կես դրամի գործարք չի արվում։ Այդ ամենը ներվում է նրանց, ոչ միայն ներվում, անգամ խրախուսվում, գրեթե ամեն ամիս Եդիգարյան եղբայրները ճոխ-ճոխ հավելավճարներ են ստանում։ Փաստորեն՝ տնօրեն Վալկոն, փոխարեն նրանց հանի շպրտի եւ հանձնի իրավապահներին, դեռ մի հատ էլ պարգեւատրում է պրոֆեսիոնալ կերպով երկաթուղին թալանելու համար։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս, միգուցե այդ ամենը կիսվում են Վալկոյի հետ։ ՀԿԵ-ում բոլորը գիտեն, որ Արկադի Եդիգարյանը գծային ծառայության պետի տեղակալ Արմեն Մկրտչյանի հետ ընկերություն ունի, որով փողեր են լվանում, այդ մասին ՀԿԵ-ում գիտեն բոլորը, բայց փաստորեն ոչ Վալկոն։ Այսքանից հետո՝ ինչո՞ւ ենք զարմանում, թե ինչպես են Եդիգարյան եղբայրներն այդքան հարստացել, որ մեկը մյուսի ետեւից անշարժ գույք են գնում, իսկ քշած «ամենահամեստ» մեքենան էլ «Լեքսուսն» է: Հարց է առաջանում` իսկ

որտե՞ղ է նայում ՀԿԵ տնօրեն Սերգեյ Վալկոն: Պատասխանը պարզ է` ոչ մի տեղ, Արկադի Եդիգարյանը Վալկոյի ձուկ բռնելու ու որս անելու ընկերն է: Եւ ահա Եդիգարյանների մասին գրել է թերթերից մեկը՝ նշելով, որ վերջերս «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն մրցույթ է հայտարարել իր տարածքում երկաթգծի գծերի նորոգման, կառուցման, պատրաստման համար, եւ այդ մրցույթում ՀԿԵ-ն պարտվել է, փոխարենը շահել է ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը, ով եւս բարձր պաշտոն է զբաղեցնում երկաթգծում: Թերթին դիմած երկաթուղայինները պատմել են, որ այդ կազմակերպությունը բացել են գլխավոր տնօրեն Վալկոյի հետ մասին եւ, նախապես իմանալով ՀԿԵ-ի առաջարկած գինը մրցույթում, դրանից ավելի ցածր գին են առաջարկել ու շահել մոտ 30-40 մլն․դրամանոց տենդերը: Ատոմակայանի հայտարարած տենդերում ՀԿԵ բարձրաստիճան աշխատակցի ընկերության հաղթելու փաստը հասել է մինչեւ Մոսկվա՝ «Ռուսական երկաթուղիներ»: Ահա թե ինչեր են անում Եդիգարյանները երկաթուղում:

ՀԿԵ-ի կլաններին մենք անդրադարձել ենք առանձին-առանձին եւ դեռ կշարունակենք անդրադառնալ, մեկ անգամ եւս հիշեցնում ենք երկաթուղին քանդողներին՝ ֆինանսական գծով տեղակալ եւ բեռնափոխադրումների «կուրատոր» Իլյա Կելպերիսի կլան, մատակարարումները եւ տենդերները իրենով արած Ե. Լադոշայի կլան,

շարժակազմի յուրացմամբ զբաղված Եդիգարյանների կլան, «հայ ռուսական լվացքատան» գլխավոր վարիչ, երկաթուղու անփոխարինելի գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի կլան, գործերի կառավարիչ, նախկին ԿԳԲշնիկ Կարեն Անտոնյանի կլան, անվտանգությունը սեփականաշնորհած «տխրահռչակ» Արմեն

Դարբինյանի կլան եւ իհարկե այս ամենի գլխավոր հերոս, կլանների «դիրիժոր», գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո: Առաջիկայում մենք կոնկրետ փաստեր կներկայացնենք, թե ինչպես են Վեներա Սվետիսյանը եւ Կելպերիսը բեռնափոխադրումներից փողեր լվանում, կհրապարակենք կլանների եւ երկաթուղում տեղավորված նրանց հարազատների անունները, թե ինչպես են յուրայինների միջոցով գումար աշխատում, փոխարենը՝ ազատվում հին, պրոֆեսիոնալ կադրերից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6486 | 0 | 0
Facebook