Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծածկադմփոցի մեխանիզմը ՀԿԵ-ում. Երբ թալանը սահմաններ չի ճանաչում

16:10, cumartesi, 02 eylül, 2017
Ծածկադմփոցի մեխանիզմը ՀԿԵ-ում. Երբ թալանը սահմաններ չի ճանաչում
     Մամուլը օրերս գրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի ունեցած հերթական դժբախտ դեպքի մասին, երբ ուժեղ քամու եւ կայծակի պատճառով վնասված էլեկտրալարերը սարքելու համար գիշերը աշխատակիցներին կանչել են աշխատանքի եւ գործ ունենալով 3300վոլտ հաստատուն հոսանքի հետ, կարճ միացման հետեւանքով առաջացած հրդեհից վնասվածքներ է ստացել եւ այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց աշխատակիցներից մեկը։ Նա օրեր անց մահացել է։ ՀԿԵ-ում հերթական միջադեպը փորձում են ծածկադմփոց անել, գործի են դրել բոլոր լծակները թե քննիչների բերանը փակելու, թե մահացածի հարազատներին լռեցնելու համար։ Դե ՀԿԵ-ում ծածկադմփոց անելու մեծ վարպետ են, վստահ ենք՝ այս անգամ էլ կհաջողեն։ Վերջին թարմ օրինակը ատոմակայանի հայտարարած երկաթգծի գծերի նորոգման, կառուցման, պատրաստման մասով մոտ 30-40մլն դրամանոց տենդերը իրենով անելու համար ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբորը՝ ՀԿԵ Երեւանյան լոկոմոտիվային դեպոյում արտադրամասի պետ Արկադի Եդիգարյանին ազատելն էր։ Սկզբից որոշել էին հեռացնել, այնուհետեւ ձեւակերպեցին սեփական դիմումով ազատում, որպեսզի չփչացնեն կենսագրությունը եւ ով գիտի, գուցե աղմուկը դադարելուց հետո էլ նորից ընդունեն աշխատանքի։ Նրա եղբայրը, ով գլխավոր ինժեներն է՝ Արամ Եդիգարյանը, շարունակում է առոփ-փառոք ապրել, աշխատել, ասես ոչինչ էլ չի եղել, դե Վալկոյի ձեռքը չի գա իր «օրթաղին» հեռացնել։

Երկաթուղու աշխատակիցները հազարավոր դեպքեր են պատմում, թե ինչեր են արել ու մարսել երկաթուղու կլանները։ Շատերն են հիշում, թե ինչպես անվտանգության պետ Լյովա Հակոբյանի հետ Արկադի Եդիգարյանը այնպես կապիտալ վերանորոգեց երկաթուղու գծերը, որ շահագործման հանձնելուց մի քանի օր հետո Դալարիկ-Քարակերտ երկաթուղու վրա ցորենով լի 6 վագոնները շուռ եկան եւ հրդեհ բռնկվեց։ Իսկ եթե դրա փոխարեն Երեւան-Թբիլիսի գնացքը շրջվեր ու մարդիկ զոհվեին․․․։ Բայց սա մարսեցին երկաթուղու բարձրաստիճանները։

Մարսեցին անգամ Վարդենիս-Շորժա կայարանի մերձակայքում տեղի ունեցած վթարը, երբ գնացքի վագոններից 3-ը դուրս էին եկել ռելսերից, 8–ը շրջվել էր, և թափվել էր ոսկու հումքը:
     Իսկ ով էր պատասխանատու, իհարկե Արկադի Եդիգարյանը, Արամ Եդիգարյանը, իսկ անվտանգության համար՝ Արմեն Դարբինյանը: Բայց նա զբաղված են երկաթուղին թալանելով, իր բիզնեսով զբաղվելով եւ ժամանակ չունի կամ գուցե պետքն էլ չի իմանա, թե Արկադիներն եւ Արամները ինչ բիզնեսներ ունեն, այլապես անհասկանալի է, որ այս պատմությունները գիտեն երկաթուղու աշխատակիցների 70 տոկոսը, նրանց հետ գործ ունեցող բոլոր անձինք, իսկ իրենց հազար տարվա ԿԳԲ-ի «գել» համարող Դարբինյանը ուխտի ականջում քնած է:

Իսկ թե ինչպես են մարսում ու կոծկում այս բոլոր դեպքերը, մեխանիզմը պարզ է, օրինակ՝ գծերի հանձում-ընդունումը կատարում է Հակոբ Գյուլնասարյանը, ով Եդիգարյանի հաշվապահի Իշխանուհի Սիմոնյանի բարեկամն է, այսինքն՝ ստեղծել են մի ցանց, երբ իրենք իրենցով վերանորոգում են, գումարները մսխում, հետո կազմակերպում հանձնման-ընդունման ֆարս արարողություն։

Բնականաբար այս բոլոր գործարքների մեջ մեծ դերակատարում ունի գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի, ով թերեւս երկաթուղու ամենից շատ մեղք գործած պաշտոնյան եւ երբեք պատասխանատավության չենթարկված պաշտոնյան է՝ երջանիկ արտոնյալը՝ ՀԿԵ դեֆակտո շեֆը։

Ամենից մեծ գումարների «լվացումը» հենց նա է մարսել, օրինակ՝ մոտ 2, 5մլն դոլարի չափով գումարներ է դուրս գրել Կելպերիսի հետ Հրազդանի ՀԷՑ-ի համար բեռնափոխադրում իրականացնելու համար, եւ լինելով բեռնափոխադրող՝ գումարը փոխանցել են ՌԴ-ում գրանցված մի անկապ ՍՊԸ-ի (Կելպերիս-Վեներա «գրդոններին «դեռ կանդրադառնանք) ։ Մեկ այլ պատմություն, 320 հազար դոլարի ավտոմեքենաների ներմուծումը ԱՄԷ-ից, երբ գումարը դուրս գրվեց, սակայն ապրանքը չմտավ Հայաստան, գործ հարուցեցին, բայց ինչպես հարուցեցին, այնպես էլ փակել տվեցին։
     Երկրորդ ուշագրավ «մսխոցին» CPS վագոնների այրվելու պատմությունն էր, երբ ընկերությունը դատի տվեց ՀԿԵ-ին, պոկեց 110-120մլն դրամ, մի այդքան էլ ՀԿԵ-ից պոկեց երկաթուղու ղեկավարության սիրելի, իբր երկաթուղու շահերը պաշտպանող «Լեւ գրուպ» ընկերությունը, որի հետ այժմ երկաթուղին դատերի մեջ է։ Արդեն պատկերացնում ենք՝ դատական այս քաշքշուկի հանգուցալուծումը՝ հաշվի առնելով ՀԿԵ-ի իրավաբանական ծառայության վիճակը եւ լավագույն մասնագետներին հեռացնելը։ Ահա այսպիսի տեմպերով ենք զարգանում, որ ադրբեջանցիները Բաքու-Կարս-Թբիլիսի երկաթգիծն են կառուցում, իսկ մեր երկաթուղին հազիվ Ֆիոլետովա գյուղում դպրոց կամ Ստանսիլավսկու թատրոնում վերանորոգումներ կատարի:

Շարունակելի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5207 | 0 | 0
Facebook