Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊՆ-ԻՑ 810 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵ՞Լ

12:47, pazar, 27 ağustos, 2017
ՊՆ-ԻՑ 810 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵ՞Լ

Իրոք մեր պաշտոնյաները հափշտակության սխեմաների անգերազանցելի հանճար են։ Այդպիսի մի հանճարեղ սխեմային էլ նվիրված է այս նյութը։ Այսպես՝ Հավաստի աղբյուրը՝ընթացող քրեական գործով վկան հայտնում է՝ Ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է տենդեր թելերի մատակարարման համար։Հայտարարվում է թելերի տեխնիկական բնութագիրը ՝ 100% բամբակ։ Տաս տարուց ավել այդ տենդերում հաղթում է նույն ՍՊԸ-ն։Տարեկան ՊՆ ին մատակարարվում է մոտ 300.000 հատ կոճի թել ՝ մեկ հատը 300 ՀՀ դրամով։Մեկ կոճի երկարությունը ըստ տեխ պայմանի պետք է լինի 200 մետրից ոչ պակաս։ Այսինքն տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյա թել։ Ընթերցողը կհարցնի, իսկ որտեղ է հափշտակությու՞նը։ Այ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։Պարզվում է, որ բնության մեջ 100% բամբակյա թել գոյություն ունենալ չի կարող, քանի որ այդ դեպքում թելը չի ունենա ամրություն։Տենդերի տեխպայմանում այդ պայմանը նշվել է, որ իրենց մատակարարից բացի, ուրիշ անձ չկարողանա հաղթել տենդերում։Իրականում ՊՆ մատակարարվում է 100% պոլիեստեր, որի մեկ կոճի երկարությունը առավելագույնը 150 մետր է։Այդ կոճերը մեծածախ գնման դեպքում Չինաստանից ՀՀ տեղափոխման ճանապարհածախսով, մաքսազերծմամբ՝ներառյալ հարկերը կազմում է առավելագույնը 30 դրամ։ Այսինքն միայն այս մի դրվագով ՊՆ ից հափշտակվում է տարեկան մոտ 81.000.000 ՀՀ դրամ։ Բացի այդ պակաս է մատակարարվում տարվա կտրվածքով 15.000.000 մետր թել։ Այս սխեման գործել է տաս տարի շարունակ, որը իրագործվել է նույն մատակարարի կողմից։Այս մատակարարը իր բոլոր տենդերները շահել է ԳենՇտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, Ավելին վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունը վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։Սա էլ է պարզ թե ինչու՞, գումարային մեծ հոսքերը առանց հսկողության թողնել Յուրի Խաչատուրովը թողնել չէր կարող։ Ամփոփենք արդյունքները՝ Միայն այս մի դրվագով տաս տարվա ընթացքում ՊՆ -ից հափշտակվել է 810.000.000 ՀՀ դրամ և թերի մատակարարվել է 150.000.000 մետր թել, բացի այդ որ թելերն էլ չեն համապատասխանել տեխպայմանի պահանջներին։ Այժմ Խաչատուրովի պաշտռնանկությունից հետռ սխեման կանգնել է, հարուցվել է մի քանի քրեական գործ։Հիմնական կասկածյալներից մեկը N զորամասի նախկին հրամանատար Աղասի Մկրտչյանն է, որը պաշտոնանկ արվեց Խաչատուրովի հետ միասին։ Իրոք սա այն դեպքն է, որ կարելի է պնդել, որ ՊՆ ից 810.000.000 ՀՀ դրամի հափշտակության և 150.000.000 մետր թելի թերի մատակարարման թելերը տանում են դեպի ԳենՇտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրով։ Սա միայն հասարակ կոճի թելով հափշտակվածը, իսկ քանի անուն ապրանք է մատակարարվում Հայոց բանակին և այնտեղ ինչ հափշտակություններ են կատարվում կանրադառնանք հաջորդիվ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
28833 | 4 | 0
Facebook