Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պերուում հայտնաբերվել են հսկայական թռչունի քարացած մնացուկներ

11:38, pazar, 17 mart, 2013
Պերուում հայտնաբերվել են հսկայական թռչունի քարացած մնացուկներ

Պերուացի հնէաբանները սենսացիոն հայտնագործություն են արել . երկրի հարավում նրանք հայտնաբերել են հինավուրց թռչնի քարացած մնացուկներ, որն ապրել է 35 միլիոն տարի առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին։
     Խոսքը հսկայական հավալուսնի մասին է, որի բարձրությունը հասել է 1, 8 մետրի։ «Գտնված մնացուկների վրա նույնիսկ պահպանվել են մաշկի հետքերը, սա սենսացիոն հայտնագործություն է, քանի որ մենք չունենք որեւէ երկրում նման բանի փաստագրված տվյալներ», - ասել է հնէաբան Կլաուս Հենինգերը։

Թռչունի մնացուկները հայտնաբերվել են Իկա ծովափնյա տարածաշրջանի անապատում, որի միջով հունվարին անցնում էր «Դաքար - 2013» ռալլիի ճանապարհը։ Սա լրջորեն մտահոգում է պերուացի գիտնականներին, ովքեր համարում են, որ այդ մրցավազքը լուրջ վնաս է հասցնում գտածոներին։

Հենց Իկա տարածաշրջանի անապատային շրջաններում են ավելի վաղ բազմիցս հայտնաբերվել հնագույն կետերի, հսկայական շնաձկների ու պինգվինների մնացուկներ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2219 | 0 | 0
Facebook