Նարեն Լոռու մարզի Ագարակ գյուղից է: Ծնվել է 2012 թվականին: Ընտանիքի 3-րդ զավակն է: Մայրն անընդհատ գտնվել է բժշկական հսկողության տակ և մասնագետները երբևէ խնդիր չեն նշել: Փոքրիկը ծնվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ՝ ախտահարված էր կոնքազդրային հոդը: Արաբկիր ԲԿ-ն բուժման և վիրահատական ողջ ծախսերը վերցրել է իր վրա, սակայն տեղադրվող իմպլանտն արժեր 800 դոլլար և ծնողներն ի վիճակի չէին այն գնելու: Վիրահատությունը անհապաղ Էր և շատ անհրաժեշտ, օրն արդեն նշանակված էր՝ 22.06.2017թ., եթե հանրության աջակցությունը չլիներ, այսօր փոքրիկ Նարեի վիրահատությունը իրականություն չէր դառնա:
Այժմ փոքրիկը պետք է անցնի վերականգնողական կուրս: Այն պետական պատվերով կարելի է իրականացնել տարեկան երկու անգամ, սակայն պետք է կատարվի առանց ընդհատումների: Ընտանիքը բազմանդամ է՝ յոթ հոգի և սոցիալապես անապահով: ՈՒստի դիմում ենք մեր ողջ հայությանը՝ օգնել ընտանիքին փոքրիկի վերականգնողական բուժումն իրականացնել առանց ընդմիջումների, դրա համար ընտանիքին անհրաժեշտ է 1500 դոլարին համարժեք դրամ, որով կիրականացվի բոլոր մասնավոր բուժումները և փոքրիկը կկարողանա ինքնուրույն քայլել:
Նարեի ծնողների հեռախոսահամարներն են՝ +37493 058 292, +37477 461 302:
Նարեի հայրիկի` Արամ Չոբանյանի անունով ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում բացվել են հաշվեհամարներ.
16033104575907 ՀՀ դրամ; 16033104575908 ԱՄՆ դոլար; 16033104575909 ԵՎՐՈ; 16033104575910 ՌԴ ռուբլի; SWIFT: ARMJAM22