Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զբոսաշրջիկներին Հայաստան հրավիրելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել թանգարաններին

15:27, cuma, 18 ağustos, 2017
Զբոսաշրջիկներին Հայաստան հրավիրելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել թանգարաններին

ՀՀ մշակույթի նախարար պարոն Ամիրյան և Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան
     Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում թանգարաններում սպասարկման հետ կապված որոշ խնդիրներ և
     հրապարակում եմ իմ տուրիստների և հատկապես քրոջս աղջկա՝ Անիի տպավորությունները մեր թանգարանների բովանդակության և սպասարկման մասին: Շատ տպավորված էր մնացել հատկապես Ցեղասպանության թանգարանի բովանդակային ցուցադրումներից և սպասարկումից, միայն չէր հասկացել, թե ինչո՞ւ էին իրեն «սսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսս» դիտողությունն արել, երբ ինքն այդ ամենը բացատրում էր մեր օտար փեսային:
     Գոհ էր եղել Էրեբունի թանգարանի բովանդակությունից ու սպասարկումից, բայց շատ ազդված էր շրջապատի անմխիթար վիճակից, պատերի գունավոր խզբզոցներից և զարմացած էր, թե ինչպե՞ս չեն կանխվում նման այլանդակությունները: Էրեբունի թանգարանի վիճակը շատ անհանգստացնող է:
     Տպավորված էր Հայաստանի պետական թանգարանի բովանդակությունից, բայց չափազանց դժգոհ սպասարկումից: Ասում է, մտնում ես սրահ և սրահի տիրուհին անմիջապես մոտենալու և սպասարկելու փոխարեն հարևան սրահի տիրուհու հետ զրուցում է կամ հեռախոսով խոսում:
     Ինչպես նաև տոմսի հետ կապված խնդիր է եղել, վաճառել են մի տոմս, որը, պարզվել է միայն առաջին հարկի համար է ու հաջորդ հարկերի համար ստիպված են եղել իջնել տոմսարկղ և նոր տոմս գնել այն դեպքում, երբ կարելի է տոմսարկղի վրա փակցնել այն կարգը, որով կարգավորվում է թանգարանի տարբեր հարկերի ցուցադրությունը: Էլ չեմ ասում այն, որ պետական պատկերասրահը չի ունեցել օդափոխության համակարգ ու այս տապին, ինչպես ասեց Անին, այդ խեղճ նկարները կհալվեն:
     Գիտեմ, որ բացահայտ ճշմարտություն եմ ասում, բայց զբոսաշրջիկներին Հայաստան հրավիրելու համար թանգարաններին պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին:


    

Անահիտ Բախշյան ֆեյսբուքյան գրառումից

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3356 | 0 | 0
Facebook