Անահիտ Իսպիրյանը ամուսնու և երեք թոռների հետ ապրում է Մալաթիա-Սեբաստի վարչական տարածքի Շրջանային 2/5 տանը, վարձակալությամբ: Ամուսիններով գրեթե չեն տսնում, ապրում են նպաստով և թոշակով: Նրանց հարսը ութ տարի առաջ լքել է երեխաներին, իսկ որդին էլ մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի, որտեղ էլ ընտանիք է կազմել՝ մոռանալով Հայաստանում ապրող հիվանդ ծնողներին և երեք հրաշք զավակներին:
Ակտիվիստ Սոնա Ռոբերտսն իր ընկերների հետ այցելության ժամանակ նրանց հեռուստացույց է նվիրել: Աղջիկները զույգ են, սովորում են 9-րդ դասարանում՝ մի քույրը երազում է ատամնաբույժ դառնալ, իսկ մյուսը դիզայներ, նրանց եղբայրն էլ 17 տարեկան է և վախենում է երազել: Ընտանիքը ունի բնակարանի և աջակցության կարիք:
Անահիտ Իսպիրյանի անունով ՀԱՅԷԿՈՆՈՄբանկում բացվել է հաշվեհամար՝ 163005889270: