Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Եթե կառավարությունն իսկապես փորձում է փրկել «Նաիրիտ»-ը, ինչո՞ւ են օտարվում անհրաժեշտ սարքավորումները». նաիրիտցիներն ահազանգում են

07:00, cuma, 11 ağustos, 2017
«Եթե կառավարությունն իսկապես փորձում է փրկել «Նաիրիտ»-ը, ինչո՞ւ են օտարվում անհրաժեշտ սարքավորումները». նաիրիտցիներն ահազանգում են
    

«Նաիրիտ» -ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը MAMUL.am-ի թղթակցին հայտնեց, որ ահազանգ են ստացել գործարանից, ըստ որի՝ սնանկության կառավարիչը 22 հազար տոննա սև մետաղի ջարդոնի օտարման համար պայմանագիր է կնքել ինչ-որ կազմակերպության հետ:
     «Եթե հիշում եք, մի երկու տարի առաջ արդեն շուրջ 12 հազար տոննայի մետաղի ջարդոն, որպես ոչ պիտանի, նախկին տնօրիության կողմից արդեն օտարվել է: Դուրս է գալիս, որ այս նոր պայմանագրով կօտարվի արդեն այն մետաղը, որը պետք է գալու գործարանի աշխատելու դեպքում: Դա ասում են այսօրվա գործարանի և՛ աշխատող, և՛ դրսում գտնվող մասնագետները», - ասաց մեր զրուցակիցը:
     Վերջինի խոսքով` սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը, մի քանի անգամ ասել է, որ ինքն ինչ ուզում՝ անում է և իրեն ոչ ոք չի կարող ցուցում տալ:
     «Տեղեկացնում և խնդրում ենք կառավարությանը, ժամանակավոր դադարեցնել այս գործընթացի իրականացումը, սպասել տարվող բանակցությունների ավարտին, այնուհետև վերջնական որոշում կայացնել: Եթե սնանկության կառավարիչը շարունակի այն քաղաքականությունը, որը մինչև այսօր տանում է և օտարի գործարանի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումները, ինչպես 1-6, 2-3, 1-24 արտադրամասերի սարքավորումները, ապա Հոլդինգի հետ տարվող բանակցություններն անիմաստ են դառնում, քանի որ դրանից հետո ոչ մի ներդրող գործարան չի գա ու կստացվի, որ այս ամենը ձևական քայլ է», - ասում են նաիրիտցիները:
     «Նաիրիտ» -ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նույնպես անդրադառնալով արտադրամասերի ապամոնտաժման և սարքավորումների վաճառքին, նշել է, որ այդ գործընթացը կարող է խափանել գործարանի հետագա վերագործարկման աշխատանքները:
     Ստացվում է՝ այս օրերին ընթացող բանակցությունները` ներդրողների և կառավարության միջև, ձևական բնութ են կրում։ Եթե իսկապես կառավարությունը փորձում է «փրկել» «Նաիրիտ» -ն` աուդիտ անցկացնելով և հետագայում նաև վերագործարկելով, ապա ինչու են օտարվում այն կարևոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են գործարանի աշխատելու համար: Հարցեր, որոնք կասկածների տեղիք են տալիս ոչ միայն նաիրիտցիներին:
     «Իսկապես, եթե օտարման գործընթացն այսպես շարունակվի, և կառավարությունը քայլեր չձեռնարկի` կասեցնելու այն, արդեն կմտածենք, որ այս ամենն ընդամենը աչքփակոցի է»:
     Ինչ վերաբերում է աուդիտի շուրջ տարվող բանակցություններին, Կարինե Շահվերդյանը տեղեկացրեց, որ այն այս պահին դեռ ընթացքի մեջ է. կողմերը շատ հարցերում համաձայնության են եկել, բայց վերջնական պայմանագիր դեռ չի ստորագրվել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5013 | 0 | 0
Facebook