Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչ է ազատությունը

22:55, cuma, 15 mart, 2013
Ի՞նչ է ազատությունը
     Ազատության խնդիրը մարդկանց հուզել է հասարակության պատմության վաղնջական ժամանակներից ի վեր: Մարդիկ միշտ փորձել են հասկանալ, թե ինչ է ազատությունը: Ամենաընդհանուր բնորոշմամբ կարելի է ասե, որ մարդն ազատ է, երբ ինքն է կառավարում իրեն: Որպես հասարակության հենասյուն` ազատությունը կարելի է ընկալել անհատի ու հասարակության հարաբերությունների տեսանկյունից, այդ դեպքում այն կարտահայտվի հետևյալ երկու մոտեցումների տեսքով. «կարող եմ» և «թույլատրվում է»: Դարեր ի վեր ազատությունն ընկալելով որպես պայքար ազատ լինելու համար, որպես ազատություն իշխանությունից` մարդիկ սովորաբար այն ընկալում են նեղ իմաստով` որպես ազատություն ինչ-որ բանից, մասնավորապես, իշխանությունից: Ներկայումս, երբ անհատներին տրվում է ազատություն, նրանք երբեմն չեն կարողանում տնօրինել այն, քանի որ ինչ-որ բանից ազատվելը դա դեռ ազատության կեսն է: Սա նշանակում է, որ արտաքին շղթաները փշրելով` մարդը միանգամից ազատ չի դառնում, ազատ լինելը ունակություն է, որը յուրաքանչյուր անհատ պետք է իր մեջ զարգացնի:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
24488 | 2 | 0
Facebook