Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՔԾ ՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ

02:02, pazar, 06 ağustos, 2017
ՀՔԾ ՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ
     Իշխանական կուլիսներում նորից ակտիվացել են ուժային համակարգում սպասվելիք փոփոխությունների մասին լուրերը։
     Փոփոխությունները կսկսվեն այս տարվա սեպտեմբերից։
     Առաջինը ըստ աղբյուրի պաշտոնանկ կարվի ՀՔԾ պետ ՝Վահրամ Շահինյանը։
     Վերջինս ուժային այն պաշտոնյաներից է, որի պաշտոնավարման ընթացքում առաջացել են ահավոր շատ դժգոհություններ, թե հասարակության և թե իշխանության մոտ։
     Ըստ աղբյուրի վերջին ամիսներին նախագահի նամակների բաժինը լեփ լեցուն է ՀՔԾ -ի ապօրինությունների մասին բողոքներով և ինչպես պարզվել է, դրանք այնքան էլ անհիմն չեն։
     Ըստ նույն աղբյուրի, իշխանությունն էլ դժգոհ է, որ Վահրամ Շահինյանը ՀՔԾ -ն դարձրել է ՀՀ ամենակոռումպացված կառույցը, այնտեղ քրեական գործերի ելքը լուծելու համար պահանջվող գումարները սկսվում են 100.000 ԱՄՆ դոլարից։
     Հատկանշական է, որ ՀՔԾ պետը վերևներին ցույց չի տալիս ՀՔԾ-ում կոռուպցիոն գումարների շրջանառության իրական ծավալները, այլ կերպ ասած «քցում» է նաև նրանց։
     Աղբյուրը պնդում է, որ միայն այս տարվա ընթացքում ՀՔԾ պետի կողմից թաքցվել է մոտ 3.000.000 ԱՄՆ դոլարի շրջանառություն, որը հիմնականում գոյացել է «Սասնա ծռերին» օժանդակած պետական պաշտոնյաներին և օլիգարխներին քրեական գործից մաքուր հանելու համար տրված կաշառքներից։
     Հենց այս հանգամանքն էլ վերջնականպես լցրել է իշխանության համբերության բաժակը։
     Պաշտոնանկությունից հետո, իր նախորդի Անդրանիկ Միրզոյանի պես Վահրամ Շահինյանի դեմ քրեական գործ կհարուցվի թե ոչ ցույց կտա ժամանակը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10837 | 0 | 0
Facebook