Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՔԾ-ի ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ՝ ՎԱՀՄԱՄ ՇԱՀԻՆՅԱՆ

02:28, perşembe, 03 ağustos, 2017
ՀՔԾ-ի ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ՝ ՎԱՀՄԱՄ ՇԱՀԻՆՅԱՆ
     Օրերս Արտակ Գալստյանը՝ (Վանոյի Արտակ) «Շահինյան ուր է քո սպայի պատիվը» վերնագրով բաց նամակ էր հղել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին։ Նամակում Արտակ Գալստյանը փորձել էր հասկացնել ՀՔԾ պետին, որ իրենց միջև ընթացող թշնամանքը, շինծու քրեական գործի ելքը այնքան արժեք չունեն, որ Գեներալ Լեյտենանտ Վահրամ Շահինյանը, սեփական անգրագիտությունը և ապաշնորհությունը թաքցնելու նպատակով ծնկաչոք, երբեմն սողալով խնդրի դատական համակարգին, որպեսզի վերջիններս ամեն գնով ՝ առանց ապացույցների, զուտ իր անասնական վախի և ծերունական մառազմի տեսիլքների հիման վրա ապօրինի դատապարտեն Արտակ Գալստյանին, քանի որ դրանով առաջին հերթին արատավորվում է սպայի պատիվը և հեղինակազրկվում է պետական լրջագույն կառույցներից մեկը՝ ՀՀ ՀՔԾ-ն։
     Բաց նամակի մեջ Արտակ Գալստյանը նաև կանխատեսել էր, որ ամենայն հավանականությամբ ՀՀ ՀՔԾ պետը չի հասկանա իր գրածի իմաստը, ավելի ակտիվ կշարունակի զարգացնել ծնկի գալու և սողալու ավանդույթը, զուտ մի պատճառով, Վահրամ Շահինյանի համար մինչ օրս անծանոթ է սպայի պատիվ հասկացությունը:
     Մենք չէինք անրադառնա այս թեմային, եթե Արտակ Գալստյանի կանխատեսումները չիրականանային։ Բաց նամակի հրապարակումից հետո, սողալով իր ամենօրյա շրջայցը՝ Բաղրամյան 26, Գլխավոր Դատախազություն և դատարան կատարելուց հետո, իր կամքից անկախ պատճառներով ՀՀ ՀՔԾ պետի աթոռին հայտնված Վահրամ Շահինյանը տեղակալների և խորհրդականների մակարդակով շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՔԾ-ում, որտեղ և քննարկել են Արտակ Գալստյանի բաց նամակի հնարավոր հետևանքները արդի ժամանակահատվածում՝ հաշվի առնելով նաև ՀՀ Նախագահի ուղերձի առանցքային մտքերի՝ այն է կոռուպցիայի դեմ պայքար, արդարության վերականգնում, արդարադատության դեմ մեղանչողներին որպես հայրենիքի դավաճաններ դիտարկում և հայտնաբերում:
     Շուրջ մեկ ժամ տևած խորհրդակցության ժամանակ որոշվել է՝
     1.Քանի որ դատավորին ՀՔԾ պետի հրամանը չկատարելու համար ականջից բռնած համակարգից հեռացնելը ոնց որ թե չի ստացվում, ապա ծնկաչոք խնդրելը և սողալը առաջվա պես Արտակ Գալստյանի դեմ պայքաարում դեռևս մնում է միակ արդիական ուստի և առաջնային ուղղություն։
     2.Արձանագրվել է, որ ՀՀ Նախագահի ուղերձից հետո միայն ծնկաչոք խնդրելով և սողալով բաղձալի արդյունքի հասնել գուցե թե հնարավոր չլլինի հասնել և այդ պատճառով, որոշվել է օգտագործել նաև հանրահայտ Վարդգես Գասպարիի պայքարի արդեն փորձարկված մեթոդը՝ գետնին պարկելը։
     3.Որոշվել է, որ աշխատանքից ազատ ժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց պետք է պարկի ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, Գլխավոր դատախազության դիմաց՝ Արտակ Գալստյանի գործը քննող խմբի ղեկավար Աշոտ Ժամկոչյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ քննիչ Ալիկ Ստեփանյանը։
     4. Ստեղծվել է օպերատիվ կառավարման կենտրոն, որը պետք է համակարգի պառկելու գործնթացը և ըստ ստացված տեղեկատվության ուղղորդի պառկելու գործնթացը նաև քաղաքի այլ վայրերում։
     5. Որոշվել է պահանջը ներկայացնել պաստառներով՝ Վարդգես Գասպարիի նման, որոնց վրա պետք է գրված լինի «Ճիշտ է մեղադրանքը անհիմն է և ապօրինի, այն հիմնավորող ապացույց չկա, բայց պահանջում ենք դատել Արտակ Գալստյանին, քանի որ նա շատ վատ մարդ է և կատեգորիկ կերպով չի հարգում ՀՔԾ-ի Վարդգես Գասպարիին՝ Վահրամ Շահինյանին։
     6. Հանձնարարվել է ուսումնասիրել Արտակ Գալստյանի մանկապարտեզ այցելած տարիների պահվածքը՝ այնտեղ առերևույթ հանցագործության հետքեր հայտնաբերելու նպատակով (մանկապարտեզից վերև արդեն ուսումնասիրված է)
     7. Հանձնարարվել է հայտնաբերել հերթական վիժվածքների, որոնք պատրաստ կլինեն զրպարտել Արտակ Գալստյանին։
     8. Որոշման 7-րդ կետին շնորհվել է «ընկերովի մահը հարսանիք է» ծածկանունը։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8430 | 0 | 0
Facebook