Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՇԱՀԻՆՅԱՆ ՈՒ՞Ր Է ՔՈ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ

04:34, pazartesi, 31 temmuz, 2017
ՇԱՀԻՆՅԱՆ ՈՒ՞Ր Է ՔՈ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ
     Շահինյա՛ն Արդեն մեկ տարուց ավել է, ինչ գտնվում եմ կալանքի տակ՝ քո կողմից սարքած շինծու մեղադրանքով։
     Այսօր իրավաբանությունից հետտ չեմ խոսելու, քանի որ իրավաբանությունից կարելի է խոսել մի մարդու հետ, ով հարգում և ընդունում է այդ մասնագիտությունը և գոնե թե ունի տարրական գիտելիքներ, նույնիսկ եթե մարդու գլխին գործ ես սարքում։
     Քո դեպքում բացակայում են երկուսն էլ։
     Այսօր խոսելու եմ քո հետ սպայի պատվի մասին, քանի որ քո կամքից անկախ կրում ես Գեներալ լեյտենանտի ուսադիրներ, եթե չգիտես, դա բարձրագույն սպայական կոչում է, և այն կրողը պետք է լինի սպայի և սպայական պատվի էտալոն։
     Հիմա տեսնենք որքանով դու այն պահեցիր և ինչի էտալոն դարձար։
     Դարձրեցիր հանցագործ քննիչներիտ, օգտվեցիր նրանց անձնական և սոցիալական վիճակից և ստիպեցիր մեղանչել արդարության դեմ։ Ստիպեցիր զննության արձանագրություն կեղծել, օրենք խախտել։ Իսկ երբ հասկացար, որ դա էլ չոգնեց ստիպեցիր կռվեն կանանց հետ, փորձ արեցիր գործ սարքել պաշտպանիս՝ Սուսաննա Սարգսյանի նկատմամբ։ Արարքներտ ամփոփեմ ՝ այս մի տարվա ընթացքում փորձեցի ամեն հնարավոր և անհնար միջոցները ինձ հնարավորինս շատ դրվագներով մեղադրաք առաջադրելու համար, անցար բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները, իմ և ինձ հետ առնչվող անձանց հանդեպ արեցիր ամեն վատ բան, ինչը իվիճակի է նախագծել պղծված մարդկային ուղեղը։
     Դա գիտես դու, դա գիտեմ ես, ընդունիր որ մեզանից լավ իմ ապորինի հիմքերով քննվող գործի իրական շարժառիթները չգիտի ոչ ոք։ Մի վախեցիր՝ դա չեմ հրապարակելու։ Այսօր թեման սպայի պատիվն է։
     Հիմա տես քո արածը, որքանով է տեղավորվում Հայ Սպայի պատվի համնդհանուր նորմերի մեջ։ Եթե նույնիսկ համարենք իմ մասով քիչ թե շատ կարելի է տեղավորել, դե տղամարդ ենք, խառը կռիվ է, ապա փորձել գործ սարքել պաշտպանիս՝ Սուսաննա Սարգսյանի դեմ միայն նրա համար, որ անկախ քննիչներիտ ահաբեկումներից չհրաժարվեց իմ պաշտպանությունից մինիմում անբարոյականություն է և սպայի պատվի հետ բացարձակ կապ չունի։
     Այժմ փորձում ես սարքած մեղադրանքտ օրինականացնել դատական իշխանությանը ծնկաչոք խնդրելով և նրանց առջև սողալով, նորից չհասկանալով, որ այս դեպքը և նրա ելքը այնքան չարժեն, որ փոշոտվի սպայի համազգեստը՝ արատավորվի նրա պատիվը։
     Ինչև է, ուշադիր նայիր այս տեսահոլովակը, լսիր բառերը, կհասկանաս հավանաբար ինչ է պատիվ կոչվածը, ուշադիր նայի մասնակիցների ղեմքերին, կտեսնես ծանոթ դեմքեր և ինքտ քեզ հարց տուր, թե ով քեզ խաբեց և վստահեցրեց, որ այդ տեսակին դու կարող ես կոտրես, կամ այդ տեսակը քո ապորինի մեղադրանքից հրաժարվելու դիմաց քեզ կարող է գումար տա։ Ով քեզ խաբեց, որ Հայրենիքը զենքով պահողը, պառավ մահվան հետ չորս անգամ հանդիպած մարդը ի վիճակի չի լինի պաշտպանել իր ընտանիքը և մերձավորներին։ Հավատա դա չի բխում սպայի պատվից, որը ի տարբերություն քեզ, հստակ ունեն տեսահոլովակի հերոսները։ Ի դեպ մի բան էլ սպան, նրա պատիվը դա կոչում չէ, այլ ոգու և հոգու կարգավիճակ, այն շնորհել անհնար է, այն կամ կա ի ծնե կամ չկա:
     Մի բան էլ, կյանքը զարգանում է բումերանգի օրենքով, ամեն ինչ վերադառնում է մեզ այն տեսքով ինչ տեսքով որ նետել ենք։ Բումերանգը վերադառնում է նույնիսկ այն ժամանակ երբ անգամ մահացու խոցել է թշնամուտ և ավելի արագ ու հզոր ուժով քան նետել ես դու։
     Գիտեմ այս տողերը կարդալը քեզ մոտ ոչինչ չի փոխի, ընդհակառակը ավելի ակտիվ ես ծնկի գալու, եթե դա էլ չոգնեց սողալու ես, որ ամեն գնով հասնես իմ դատապարտմանը և դրանով իսկ հեռացնես արարքներիտ համար իսկապես արդար դատարանի առջև կանգնելուտ օրը։ Սակայն կրկին սխալված կլինես՝ հիշիր բումերանգի մասին և ուշադիր նայիր տեսահոլովակը։
     https://m.youtube.com/watch?v=Hk9XNvbjsWY
     Եթե հասկացար գրվածի միտքը և բովանդակությունը, ապա նշանակում է դեռ կարող ես սթափվել և փոխել ճակատագիրտ, քանի որ մեր արարքներն են որոշում դրա անխուսափելի ընթացքը։
    
     Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։
Գեներալ լեյտենանտ և ՀՔԾ պետ չեն այս տղաները։Պաշտռնական դիրքը չեն օգտագործում ամեն գնով գումար շորթելու համար,Կանանց հետ չեն կռվում,որովհետև ՊԱՏԻՎ ունեն։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
12785 | 0 | 0
Facebook