Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեղադրյալի պաշտպանը՝քննչականի գործակալ

03:39, çarşamba, 26 temmuz, 2017
Մեղադրյալի պաշտպանը՝քննչականի գործակալ

Այսօր հասարակական վրդովմունքի հիմնական պատճառը դա երկրում տիրող կատարյալ անարդարությունն է։Երկրի բանտերը լեփ լեցուն անմեղ մարդկանցով, քննիչների, դատախազների և դատարանների անգրագիտության հասած «բեսպրիդելը» հանիրավի, որպես անարդարության չգերազանցված չափանիշ կարող է մտնել Գինեսի ռեկորդների գրքի մեջ։
     Այս անարխիայի դեմ բնականաբար պետք է պայքարեն փաստաբանները, քանի որ նրանք են անարդարացի մեղադրված անձի միակ փրկության, թեկուզ և թույլ, բայց վերջին հույսը։
     Սակայն ինչպես պարզվում է, անստեղ նույնպես ամեն ինչ չէ, որ տեղում է, փաստաբանների մի ստվար զանգված անցել է մեղադրանքի կողմը և վերջինիս հետ միասին «սարքում» է իր պաշտպանյալի գլխին, իսկ անբարոյականության գագաթնակետը դա այն է, որ ծախված փաստաբանը, դեռ գումար է վերցնում իր պաշտպանյալից, վերջինիս գրագետ ծախելու համար։
     Օրերս իմացանք այդպիսի մի փաստաբանի մասին, որի նոխկալի պահվածքն էլ հենց առիթ հանդիսացավ այս նյութը գրելու։
     Այսպես՝ընթերցողին ենք ներկայացնում «տարվա ծախու փաստաբան» մրցույթի լավագույն տասնյակում իր հաստատուն տեղը ունեցող՝ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանին։
     Ներկայացնենք վերջինիս ծախու գործերից մեկը։
     Կ Ս.-ին մեղադրանք է առաջաղրվել ՊՆ պահեստից 20.000.000 ՀՀ դրամ վատնում կատարելու մեջ, նրա պաշտպանությունը 3.000.000 ՀՀ ղրամով ստանձնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։
     Գործի հանգամանքներին կանրադառնանք հաջորդիվ, այժմ նշենք Նորիկյանի ծախվածության դրվագները՝
     1/Ունենալով պաշտպանյալի հստակ ցուցումը չի բողոքարկել խափանման միջոցը կալանավորում ընտրած դատարանի որոշումը վճռաբեկ դատարան, իսկ վերջին որոշումը անգամ վերաքննիչ դատարան չի բողոքարկել, սակայն պաշտպանյալին վստահեցրել է, որ բողոքարկել է։Փաստացի իր գործողություններով զրկել է պաշտպանյալին ապորինի դատական ակտը վերադաս դատարան և եվրոպական դատարան բողոքարկելու իրավունքից։
     2/ Գործի ավարտից հետո, պաշտպանյալի կամքին հակառակ չի ներկայացրել վերջինիս հետ վաղորոք պայմանավորված միջնորդությունները։
     3/ Առանց պաշտպանյալի հետ համաձայնեցնելու, նրա անունից հրաժարվել է առերես հարցաքննություններից, դրանով իսկ զրկելով վերջինիս հակնդեմ հարցման ՀՀ սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքից։
     4/ Քննիչի հետ միասին գործը դատարան ուղարկելուց հետո ինքնակամ հրաժարվել է պաշտպանությունից և հրաժարվել է վերադարձնել գումարը պաշտպանյալին, իսկ երբ պաշտպանյալը պահանջել է իր վճարած գումարը ահաբեկել է վերջինիս և նրա ընտանիքի անդամներին, որ պահանջի կրկնման դեպքում դատական հայց կներկայացնի նրանց դեմ, նորից գումար կպահանջի, կդիմի քրեական հեղինակություններին և նրանց միջոցով հաշվեհարդար կտեսնի նրա հետ մեկուսարանում։
     Ճանաչեք և խուսափեք՝Նորայր Նորիկյան----ծախու փաստաբան է, համագործակցում է մեղադրանքի կողմի հետ ընդեմ իր պաշտպանյալի։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10303 | 0 | 0
Facebook