Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ովքե՞ր կլինեն «Արտ Ֆեստ 2017»-ի լավագույն երգիչն ու երգչուհին

Art Fest
Yazar:
Art Fest
22:32, pazartesi, 12 haziran, 2017
Ովքե՞ր կլինեն «Արտ Ֆեստ 2017»-ի լավագույն երգիչն ու երգչուհին

Հունիսի 10-ին կայացան «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի երգարվեստի լսումները:


    

Շուրջ 40 երիտասարդ երգիչ-երգչուհիներ, ովքեր որոշել են իրենց համար ճանապարհ հարթել երգի ասպարեզում, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում ներկայացան իրենց լավագույն կատարումներով: Նրանք հանդես եկան երգեցողության երեք ժանրերում` դասական, էստրադային և ժողովրդական:


    

«Արտ Ֆեստ» միջազգային փառատոնում նաև երգարվեստի լսումներն էին «բազմազգ»: Հայաստանցի մասնակիցներից բացի` մրցում էին նաև Ուկրաինայից, Իրանից և Ղազախստանից ժամանած երիտասարդները:

Կատարումները գնահատում էին մասնագիտական ժյուրիի անդամներ ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը և Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը:


    

«Ես արդեն 3 տարի է` ընդգրկված եմ փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում և կարող եմ մի բան շատ հստակ ասել. տարեց տարի մասնակիցների որակական աճ եմ նկատում: Թեպետ բոլորը հավասար հնարավորություններով չեն, բայց կային այնպիսի մասնակիցներ, ովքեր արդեն պատրաստի երգիչներ են» , - ասում է Արզաս Ոսկանյանը:


    

Ժյուրին իր որոշումն արդեն կայացրել է` ընտրելով յուրաքանչյուր ոլորտի լավագույն երգչին ու երգչուհուն: Իսկ թե ովքեր են նրանք, կիմանանք միայն հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության և մրցանակաբաշխության ժամանակ:


    

Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ 2017» -ում երգարվեստի լսումներին կհաջորդեն կինոդիտումները, որոնք կկազմակերպվեն հունիսի 13-14-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Հունիսի 13-ին` նախքան մասնակից ֆիլմերի դիտումը, կանցկացվի վարպետության դաս, որը կվարեն կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ու դերասան Միքայել Պողոսյանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4905 | 0 | 0
Facebook