Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Էմեցիոնալ վաճառողուհին. «Ո՞նց բալես չէս տեսել Իչային, էն որ Վիրի կիննա, Էն որ անընդհատ կինոյում ասում են Ռամը ինձ օգնական: Ինչա՞ Տապասիային էլ չգիտես»:

13:38, salı, 02 mayıs, 2017
Էմեցիոնալ վաճառողուհին. «Ո՞նց բալես չէս տեսել Իչային, էն որ Վիրի կիննա, Էն որ անընդհատ կինոյում ասում են Ռամը ինձ օգնական: Ինչա՞ Տապասիային էլ չգիտես»:

Երեկ շրջում էի քաղաքով, մեկ էլ տեսա ամբոխ է հավաքված: Մոտեցա ու տեսա, որ դա հնդկական տոնավաճառն է: Առաջին անգամ որոշեցի ներս մտնել, զուտ հետաքրքրությունից ելնելով: Իրականում շատ հաճելի էր տեսնել հնդկական մշակույթը Հայաստանում: Մի տեսակ լրիվ ուրիշ մթնոլորտ էր, ուրիշ աշխարհ, ուրիշ բույր և ուրիշ մշակույթ: Մոտենում էի սեղաններին ու ծանոթանում հնդկական ապրանքների հետ: Երբ մոտեցա մի սեղանի նկատեցի մայրիկի հետ կանգնած փոքրիկին, որը վաճառողուհուն հարցրել էր թե ինչեր են տեղադրված սեղանին: Միայն տեսնել էր պետք թե ինչ մեծ ոգևորությամբ ու շարժումներով էր վաճառողուհին բացատրում ու ասում. «Ո՞նց բալես չէս տեսել Իչային, էն որ Վիրի կիննա, Էն որ անընդհատ կինոյում ասում են Ռամը ինձ օգնական: Ինչա՞ Տապասիային էլ չգիտես: Սպասեք տեսնեմ էլ ինչ անեմ, որ էրեխան հիշի»: Շուրջը հավաքված մարդիկ ծիծաղում էին կնոջ էմոցիոն վարքագծի վրա: Իրականում նա այնքան անկեղծ էր, ամեն կերպ փորձում էր փոքրիկին բացատրել ու հնդկական ապրանքների հետ ասոցացվող եզրեր գտնել: Շատ ջերմ մթնոլորտ էր տիրում, բոլորը հնդկական սերիալներից ինչ որ արտահայտություններ էին անում միասին ծիծաղում: Ի դեպ անկեղծանամ ու ասեմ, որ հնդկական սերիալներից հետո էլ ավելի հարազատ էր այդ ամենը տեսնել: Այն մարդիկ ովքեր դեռ չեն գնացել, խորհուրդ կտայի անպայման այցելել: Այն ապրիլի 17-ից մինչև մայիսի 3-ը բաց է լինելու

ժպտադեմ աղջիկը
ժպտադեմ աղջիկը
Հնդկական տոնավաճառ
Հնդկական տոնավաճառ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6001 | 0 | 0
Facebook