Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ցեղասպանությունը ջնջում է մարդու ողջ կենսագրությունը՝ թողնելով միայն այդ փուլը. Դոուն Անահիտ ՄակՔին

00:37, cumartesi, 22 nisan, 2017
Ցեղասպանությունը ջնջում է մարդու ողջ կենսագրությունը՝ թողնելով միայն այդ փուլը. Դոուն Անահիտ ՄակՔին
     Ապրիլի 19ին Սփյուռքի նախարարությունում կայացավ ամերիկահայ լրագրող- հետազոտող, գրող Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը.մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, մտավորականներ, ուսանողներ: Բացման խոսքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.
     -Գրքում ներկայացված են ցեղասպանությունից փրիկվածների կյանքն ու ճակատագիրը, որոնցից մեկը Անահիտի պապիկն էր: 102տարի առաջ՝ այդ դաժան ժամանակներում, երբ Եփրատը արյունով էր պատվել, քանի որ թուրքը որոշել էր ջնջել հայերին՝ թողնելով մեկ հայ, այն էլ թանգարանում, նա կարողացավ փախչել, ապաստան գտնել արաբական աշխարհում: Տիկին Հակոբյանը ընդգծեց նաև գրքի կարևորագույն արժեքը՝ անգլիալեզու լինելը, քանի որ հասանելի է 120մլն կազմող հասարակությանը: Գնահատելի է նաև օտար ազգանուն կրողի կողմից գրված լինելու փաստը (Անահիտի հայրը այլազգի է): Երբ խոսքի իրավունքը հեղինակինն էր, նա հատկանշական արտահայտությամբ սկսեց.
     -Ներողոթյուն եմ խնդրում հայերեն չխոսելու համար, խոստանում եմ հաջորդ հանդիպմանը հայերենով հաղորդակցվել: Նախ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և Ամերիկյան համալսարանի ստեղծարար գրության բաժնին աջակցության համար, ապա ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը:
     -10 տարի առաջ, երբ սկսում էի աշխատանքները, կարծում էի՝ սա այժմյան իրականության հետ ոչ մի աղերս չունեցող պատմություն է, սակայն Սիրիայի և Իրաքի դեպքերը այլ բան ապացուցեցին: Անահիտը պատմեց ԱՄՆ տեղափոխվելու շրջանի մասին ևս, պապիկի հնարքի մասին, ով 5դոլար պակաս վճարելու համար տեղափոխվեց այլ բնակարան՝ողջ իրերով ու կահույքով: Դրանք աստիճաններով բարձրացնելու փոխարեն նա փայտե միջանցք կառուցեց պատուհանների միջև և սահեցնելով անցկացրեց ողջ իրերը: Այս պատմությունների մեծ մասը լսել է մորից. մեկն առանձնահատուկ է տպավորվել: Անապատի տապն ու ծարավը հաղթահարելու համար, նրա պապը նույնիսկ սեփական մեզն է խմել: Փոքրիկ աղջնակը լսելով այս պատմությունները, ընթերցելով պապի թողած հուշագրությունները, որոշել է գրել այս ամենի մասին, ինչն իր խոսքով ամենաբնական որոշումն էր՝ որպես այդ ամենի կրող: ԱՄՆ-ի դպրոցներում խոսվում է հոլոքոստի մասին, իսկ հայերի ցեղասպանության մասին շատերը չգիտեն. սա էլ դրդապատճառներից մեկն է եղել:
     -Գրքի նախապատրաստական աշխատանքների համար Նյու Յորքում դադարեցրի լրագրողական աշխատանքս և վերադարձա Լոս Անջելես: Այնուհետ վերընթերցեցի բոլոր հուշերը, որոշները քեռուս տանն էին, դրանք՝ ևս: Չնայած դառը ճակատագրին՝ պապս կատակասեր մարդ է եղել, - նկատեց Անահիտը՝ մտաբերելով մի դեպք, երբ պապը ընկերներին աշխատանքից հանել է, շտապ կանչել հանդիպման և պարզապես պաղպաղակ հյուրասիրել: Պատմությունն ամբողջացնելու համար Անահիտն այցելել է նաև Ատապազար (Ստամբուլից 100.000մղոն հեռավորության վրա), որտեղ ապրել էր պապը, ուսումնասիրել ժամանակի պարբերականները, մշակույթը և սկսել գրելու ընթացքը:
     -Շատ հայեր, այդ թվում նաև պապս, փրկվել են մահմեդական ընտանիքների շնորհիվ, և հիմա մենք ևս պետք է նեցուկ լինենք նրանց՝ տեսնելով՝ ինչ է կատարվում այդ աշխարհում: Թեև աշխարհը մոռացել է հայերին, մենք իրավունք չունենք չնկատել՝ ինչ է կատարվում աշխարհում: Նման նվիրական գործի համար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության կողմից «Երախտագիտության» մեդալով պարգևատրեց Դոուն Անահիտ ՄակՔինին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4062 | 0 | 0
Facebook