Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտելիքների ստուգում

21:52, çarşamba, 19 nisan, 2017
Գիտելիքների ստուգում
    
    

Աշխարհաճանաչման յուրահատուկ միջոց է «Մաթեմատիկա» առարկան: Այն նպաստում է աշակերտի մտածողության ձևավորմանը խթանում է սովորողների հետաքրքրությունները, ձևավորում է դատողությունը: Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինությունը մաթեմատիկայի ուսուցիչների հետ համատեղ ուսումնասիրում է մաթեմատիկա առարկայի դրվածքը 4-րդ դասարանում: Ուսումնասիրվեցին աշակերտների տեսական գիտելիքները կարողությունները ու հմտությունները: Նրանք տիրապետում են թվաբանական չորս գործողությունների հիմնական կանոններին, համեմատում են բնական թվերը, կոտորակները, հասկանում են ամբողջի և նրա մասերի կապը, գիտեն չափման միավորները, կատարում են տրամաբանական տարրական եզրահանգումներ: Դասվար Սուսաննա Խաչատրյանը լուրջ աշխատանք է կատարել չափորոշչային պահանջների իրականացման
     ուղղությամբ և դասարանը նախապատրաստում է գիտելիքների ստուգմանը: Առավել աչքի ընկան Հայկը, Արամը, Միլենան, Պայքարը, Կարենները, Ավետիսը, Վիկտորը, Արուսյակը, Գրիգորը, Ժորան և այլն: Նրանք ոգևորված կատարում էին իրենց տրված առաջադրանքը:

Արդյունքները գոհացուցիչ են:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4778 | 0 | 0
Facebook