Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԱՐՈՒՅՐ ՍԻՐՈ /չափածո/

09:29, salı, 21 mart, 2017
ՊԱՐՈՒՅՐ ՍԻՐՈ /չափածո/

Բացել եմ պատուհանը հոգուս,

Ցավը խուժել է ներս,

Իրեն պատեպատ զարկում,

Կանչում է հնչուն՝ տե՜ս:


    

Ասում է՝ լույս իմ անգո,

Հիշու՞մ ես՝ աշուն էր, գիշեր,

Երկնքի վրանի ներքո

Սերը մեր ափին՝ տաշեղ…


    

Ալիք էր տալիս լիճը,

Կամենում գիրկն առնել,

Պարպել էր ցանկում կիրքը,

Հաճույքից ափը խածնել:


    

Քամին սուլում էր, երգ էր,

Քամին ամոթը կորցրել,

Բացել էր փեշերը քո,

Ծամերդ իրար խառնել,


    

Իսկ սերն իմ՝ սեպը սրել,

Մոռացել աշխարհն, իրեն,

Խրվել էր խոռոչդ խոր,

Եվ համակ վայելք դարձել:


    

Աշունը կրկին է այցել,

Քամի է ոչ միայն դրսում,

Գոցեմ փեղկերը նորեն,

Տրվեմ ցավին իմ անքուն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8412 | 0 | 0
Facebook