Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գոհար Նավասրադյան. «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հստակ տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին»

21:49, çarşamba, 15 mart, 2017
Գոհար Նավասրադյան. «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հստակ տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին»

Այսօր, մարտի 15 - ին, Հայաստանի «Հաշմանդամների Փյունիկ Միության» շենքում տեղի ունեցավ ՀՀԿ համամասնական ցուցակի 51-րդ համարի հաշմանդամություն ունեցող թեկնածու Գոհար Նավասարդյանի հանդիպումը` հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ:


     Գոհար Դերենիկի Նավասարդյան` ծնվել է 1990թ. մայիսի 17-ին, Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում:


     1997 - 2007թթ. ավարտել է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
     2010 - 2012թթ. ավարտել է Հայկական Վիրտուալ համալսարանի պատմության ֆակուտետը:
     2012 թ. դարձել է Հայաստանի չեմպիոն «Սայլակներով բասկետբոլ» մարզաձևում:
     2012թ - ից սովորում է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանություն բաժնում:
     2013թ - ից աշխատում է ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տեղեկատվության ստացման և վերլուծության բաժնում:
     Մասնակցել է պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության ինտեգրման թեմաներով բազմաթիվ սեմինարների, նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության ներառմանը, նրանց իրավունքների պրոպագանդմանը:


     Հանդիպման ժամանակ Նավասարդյանը խոսեց հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության բավականին ցածր, սակայն աղքատության ու անգործության ավելի բարձր ցուցանիշների մասին և շեշտը դրեց կոնկրետ հետևյալ պատճառի վրա, որ հաճախ ՀՀ- ում առողջապահական, զբաղվածության, կրթական, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը խանգարում է հաշմանդամներին ինտեգրվել հասարակության մեջ որպես լիիրավ անդամ.
    
     Գոհար Նավասարդյանը նաև անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության կողմից ցուցաբերված ոչ միայն հաճախ անտարբեր վերաբերմունքին, այլև հասարակության մեջ ձևավորված սխալ մոտեցմանը հաշմանդամության խնդրի վերաբերյալ, մենկաբանելով, որ հաշմանդամ ասելով` շատերը պատկերացնում են միայն անվասայլակ, քայլակից օգտվող մարդ, կամ էլ առհասարակ անկողնուն գամված մարդ, այնինչ, գոյություն ունեն հաշմանդամության տարբեր ձևեր, որոնք միավորվում են այս մեկ բառի մեջ:
     Եվ ամենակարևոր հարցը, որին անդրադարձ կատարեց Նավասարդյանը` դա հաշմանդամների սեփական շահերի ու իրավունքների պաշտպանության հարցն էր, որն ըստ իր խոսքի` հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու իր ողջ հասարակական - քաղաքական կյանքի ու գործունեության ընթացքում` լինելով պահանջախնդիր ու հետևողական:


     Գոհար Նավասրադյան. «Ուզում եմ կոտրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին այն կարծիքը, թե նրանք միշտ օգնություն անկնալողի դերում են և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մինչև այժմ` դրանք բարի կամքի դրսևորում են:
     Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հստակ տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին, պետք է համոզված լինեն, որ խորհրդարանում կա մեկը, ով ևս ունի հաշմանդամություն և նա հետևողական կլինի որպեսզի չոտնահարվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
     Մենք պետք է համախմբվենք և օրենսդիր մարմնում ևս օգնություն ակնկալողից դառնանք որոշումների կայացմանը անմիջական մասնակից:
     Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբ օրենսդիր մարմնում ներգրավված են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, ապա տեղի է ունենում համակարգային փոփոխություն, որի ժամանակ սկսում են լրջորեն ուսումնասիրել հաշմանդմություն ունեցող անձանց իրավունքները և հաշվի նստել նրանց կարծիքի հետ», - այս պահանջով էլ իր հանդիպումն հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ եզրափակեց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված հաշմանդամություն ունեցող թեկնածու՝ Գոհար Նավասարդյանը.
    
    
     Հեղինակ` Արուսյակ (Արսի) Մանուկյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10478 | 0 | 0
Facebook