Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վարդան Բախշյանի հիշատակին

16:38, cuma, 03 mart, 2017
Վարդան Բախշյանի հիշատակին
     Փետրվարի 23-ին Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ միջոցառում՝ նվիրված դպրոցի պատմության ուսուցիչ, 1988 թ-ից սկսված Արցախյան շարժման ակտիվ մասնակից, հայ ուսանողական դաշինքի հիմնադիր անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ - ազատամարտիկ Վարդան Բախշյանին նվիրված հուշ - ցերեկույթ, որին մասնակցում էին Վարդան Բախշյանի քույրը՝ Աննա Բախշյանը, Վարդան Բախշյանի ընկեր, ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանը, Վարդան Բախշյանի համակուրսեցի Սալբին, ՀՀ ԿԱԻ-ից՝ հայոց լեզվի և գրականության մասնագետ, հ.10 դպրոցի նախկին ուսուցչուհի Գայանե Մկրտչյանը, պատմության մասնագետ Հասմիկ Մարգարյանը, առաջատար մասնագետ Գոհար Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Ներսիսյանը, ջազային և էստրադային քոլեջի դասախոս Արմեն Մուշեղյանը:
     Միջոցառման կազմակերպիչն էր դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լ.Նազարյանը:
     Բոլոր մասնակիցների, Վարդանին ճանաչող մարդկանց պատմած հուշերում ամբողջացավ մի անսահման հայրենասեր, արժանապատիվ, ազնիվ, ընկերասեր և արդարամիտ, նախաձեռնող մարդու կերպար, ում ամենամեծ ու ամենանվիրական երազանքը Արցախի ազատագրումն էր:
     Վարդանը հայրենիքի կանչով թողեց մտավորականի խաղաղ գործը և մեկնեց Արցախ, ստեղծեց ջոկատներ, հայթայթեց զենք, այն հասցրեց և միացավ հայոց հողի համար պայքարող, Արցախ աշխարհի սահմանագիծը արյամբ գծող նվիրյալներին: Մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը, հերոսաբար զոհվել Հասանաբադ գյուղի մատույցներում՝ վիրավոր ընկերոջը փրկելիս:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4939 | 0 | 0
Facebook