Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անակնկալ չէր (18+)

10:59, perşembe, 02 mart, 2017
Անակնկալ չէր (18+)
     Շատ էի սիրում ամուսնուս, նա էլ` ինձ, սակայն երեխաներ չունեինք:
     Մեծ տալս անկողնային հիվանդ էր, նրան խնամում էր ամուսինը: Երկու տղաներն էլ իրենց կանանց հետ արտասահմանում էին բնակվում: Տարիներ շարունակ չէին այցելում ծնողներին: Մյուս տալս էլ հազվադեպ էր այցելում քրոջը, չնայած այնքան էլ հեռու չէր բնակվում: Սկեսուրս ու ամուսինս հաճախ էին խնդրում, որ գնամ օգնեմ նրանց տնային գործերում: «Ինչո՞ւ իր մյուս աղջկան չի ասում» -սրտնեղվում էի ես, մանավանդ տալիս պոռոտախոս ամուսնուն չէի հանդուրժում: Բայց հարգելով սկեսուրիս, գնում էի` տունը մաքրում, ճաշ եփում, լվացք անում ու արդուկում:
     Այդ ժամանակահատվածում զգում էի, որ տալիս ամուսինը անտարբեր չէր իմ նկատմամբ: Անընդհատ ակնարկներ էր անում, շոյում մազերս, երբ ես ինչ-որ գործ էի անում, փաղաքշքական խոսքեր ասում:
     -Վերջ, այլևս նրանց տուն չեմ գնա, -մի օր ասացի ամուսնուս, -նրան չեմ կարող հանդուրժել, շատ անտակտն է, ես վախենում եմ:
     -Լա~վ, հա, -ասաց ամուսինս, - դու ամեն ինչ չափազանցնում ես: Ուղղակի չես ուզում գնալ, դրա համար պատմություններ ես սարքում: Տարիքով մարդ է, ի՞նչ կարող է անել, որ այդքան անհանգստանում ես, -պատասխանեց նա, -գնա, գնա օգնի:
     -Լավ, ես կգնամ, դու գիտես:
     -Գնա, գնա, - ամեն ինչ լավ կլինի:
     Ամառային օր, երբ կրկին գնացել էի նրանց տուն, կռացած բազմոցի տակն էի մաքրում փոշեկուլով, երբ ինչ-որ մեկը խալաթս բարձրացնելով, սկսեց շոյել հետույքս: Անակնկալի գալով, միաժամանակ կռահելով, անջատեցի փոշեկուլն ու ցանկացա ազատվել նրա ճանկերից, սակայն նա ամուր բռնել էր կոնքերս ու սեռական բնույթի գործողություններ կատարում: Այդ պահին հաճելի զգացողությունը համակեց ինձ ու այլևս չդիմադրեցի, հնազանդվելով թողեցի, որ նա ներհրի: Սեռական գործողություններ կատարելուց հետո, նա հեռացավ, իսկ ես շարունակեցի իմ մաքրությւան գործը: Առաջին անգամ, չսիրած տղամարդու հետ կենակցելով, հեշտանքի զգացողություն ունեցա:
     Այդ օրվանից սկսած, ես սիրով էի գնում նրանց տուն: Տալիս ամուսնու հետ սեռական գործողություններ կատարելուց հետո, սիրով անցնում էի տնային գործերին: Ամուսինս զարմացել էր, որ այլևս չէի դժգոհում նրանց տուն գնալուց, բացի այդ՝ ավելի երկար էի մնում: Միայն սեքսի համար մեկ ժամ էր պահանջվում: Ճիշտ է, ես սիրով կենակցում էի հետը, սակայն նրա դեմքը չէի տեսնում: Մի օր էլ պարզվեց, որ ես հղիացել եմ նրանից: Այդ մասին հայտնեցի ամուսնուս: Նա շատ ուրախացավ: Ինձ թվում է, որ նա կռահում էր իմ սեռական կապի մասին, սակայն չէր ասում: Հնարավոր է, որ ամուսինս երեխաներ չի կարող ունենալ:
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
1
| | |
18901 | 0 | 1
Facebook
COMMENT.am