Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է քո նոր ընտրյալը հարաբերություններում, ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա քեզ դիմում:
Սիրտս, հոգիս…
Այսպիսի տղամարդու հետ հարաբերությունները շատ դանդաղ են զարգանում: Սովորաբար նրանք շատ երկար ուսումնասիրում են իրենց ընտրյալներին: Նրանք շատ հավատարիմ են. եթե ընտրել է քեզ, ապա հանգիստ եղիր, դա մշտական է:
Քաղցրս…
Դժվար թե նրա մտքում միայն դու լինես: Այսպիսի տղամարդկանց ուղեղում միշտ խառնաշփոթ է: Նա կարող է զբաղվել անիմաստ գրքերի ընթերցանությամբ կամ նույնքան անիմաստ սերիալների դիտմամբ: Խելացի կանանց այսպիսի տղամարդիկ նյարդայնացնում են: Նրանք հաճախ անտեղի կատակում են, անտեղի ցիտում որևէ հիմար սերիալից: Արտաքուստ շատ իքնվստահ են:
Կյանքս…
Այս բառն այնքան մեծ տարածում ունի զույգերի (ոչ միայն) շրջանում, որ դժվար է այսպիսի տղամարդկանց բնութագիր տալ: Բայց այս բառը տեղին օգտագործողները չափազանց զգայուն մարդիկ են, ովքեր հաճախ կարող են նաև անհավանական խոստումներ տալ: Այսպիսի տղամարդիկ չափազանց ուշադիր են, սիրում են նաև ուշադրություն ստանալ դիմացինից: Նրանք շատ անմիջական են, բայց երբեմն նաև ձանձրացնող:
Բալես…
Կարելի է կռահել, որ նրանք չափազանց հոգատար են, ուշադիր սիրելիի նկատմամբ: Բայց նրանցից ակնկալիր նաև չափազանց խստություն: Շատ հաճախ նրանք հայրիկի ֆունկցիաներ են վերցնում իրենց ուսերին: Սակայն նրանց հետ ապահով է, հաճելի: Սովորաբար այսպես դիմող տղամարդիկ մի քանի անհաջող սիրային պատմություններ են ունենում իրենց կյանքում: Դրա հետևանքով էլ նրանց համար նոր հարաբերություններ ստեղծելը շատ դժվարին, համարձակություն պահանջող գործ է:
Փիսիկ…
Այսպես հիմնականում դիմում են բոլոր տեսակի կոմպլեքսներից զուրկ տղամարդիկ: Նրանք անհագ սեռական ցանկությամբ են օժտված, մշտապես սիրահետում են: Այսպիսի տղամարդկանց մեծամասնությունը նաև ռոմանտիկ է:
«Դուք» -ով…
Երբեմն սա հարգանքի հավաստիք է, սակայն նման տղամարդու հետ հարաբերությունները ոչ մի լավ բան չեն խոստանում քեզ: Սա ինքնահավան և «քթի մազ» տղամարդկանց տեսակ է: Նրանց մոտ չափազանց վառ է արտահայտված ձևականությունը: Նրանք ավելի շուտ կարևորում են պիտակը, այլ ոչ թե բովանդակությունը: Սիրում են աչքի ընկնել, էգոիստ են:
Սիրելիս…
Այսպես իրենց ընկերուհիներին են դիմում ինքնավստահ մարդիկ` հաստատուն բնավորությամբ: Այսպիսի թեկնածուին մերժելն այդքան էլ հեշտ չէ: Սակայն միանգամից մոտենալ նրան և նվիրվել ամբողջ սրտով խորհուրդ չի տրվում: Այսպիսի դոն ժուանները հեշտությամբ կարող են վերջ դնել հարաբերություններին անգամ փոքրիկ վրիպումի պատճառով:
Թանկագինս…
Այսպիսի տղամարդու հետ պատրաստ եղիր մշտապես ձանձրանալու: Ինչպես առօրյա շփման մեջ, այնպես էլ անկողնում նա պատրաստ չէ հետաքրքիր էքսպերիմենտների, չնախատեսված քայլերի: Մեծ մասամբ այսպիսի տղամարդիկ զուրկ են նաև հումորի զգացումից:
Աղբյուր` LADYNEWS.am