Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

"ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ"-Ը ԿԱՄ ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐԸ: Ինչպիսի անվանումներ ունի, ովքեր են հիմնադիրները և ինչ են քարոզում

21:30, çarşamba, 25 оcak, 2017
"ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ"-Ը ԿԱՄ ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐԸ: Ինչպիսի անվանումներ ունի, ովքեր են հիմնադիրները և ինչ են քարոզում

"Կյանքի խոսք" աղանդն ունի բազմաթիվ անուններ. "Հավատքի շարժում", "Բարգավաճման Ավետարան", խարիզմատներ, "Հավատքի քարոզ", որը նույն շվեդական "Կյանքի խոսք" աղանդն է, թեև այն տարբեր երկրներում ու քաղաքներում տարբեր անուններ է կրում. "Կենդանի ջուր", "Կենդանի աղբյուր", "Նոր կյանք", "Ճշմարտության խոսք", "Աստծո խոսք", "Ճշմարտության եկեղեցի", "Նոր սերնդի եկեղեցի", "Պատվիրանի եկեղեցի", "Փառաբանության եկեղեցի", "Կենդանի հավատք" և այլն:
     "Կյանքի խոսք" աղանդի քարոզչությունը ակունքները հասնում են 18-19-րդ դարեր: Դրանք սնվում են խարիզմատների հավատալիքներից, ըստ որի Սուրբ Հոգուց անմիջապես՝"լուսավորվելով" ամեն մարդ իմանում է բոլոր անհրաժեշտ բաները և կարիք չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ Սբ. Գրքի (ինքնատիպ աթեիզմ): Սրա ճյուղավորումներից է "հոգեգալստական շարժումը" կամ առավել հայտնի "հիսունականները" (ուշ բողոքական հոսանք), որի առանցքում լեզվախոսությունն է: Այն ոչ այլ ինչ է, քան էքստատիկ, հոգեկան անհավասարկշիռ վիճակում անհասկանալի բառերի արտաբերում: Այս վիճակը հանգեցնում է հոգեկան խանգարումների:
     Ուշ բողոքական հոսանքներից մեկն էլ "Կյանքի խոսքն" է, որը դասվում է նոր կրոնական շարժումների, կամ այլ կերպ ասած՝ տոտալիտար աղանդների շարքը (վերջինս ներառում է նաև "Քրիստոսի վերջին սրբերի եկեղեցին"՝ կամ մորմոնները, "Եհովայի վկաները" և այլն):

Նոր կրոնական շարժումների հիմքում ընկած են գնոստիկական, հեթանոսական համակարգերը և կոմերցիոն (բիզնես) նպատակները, ինչը թույլ է տալիս այս կրոնական շարժումները բնութագրել որպես կեղծկրոնական:
     Անցնելով "Կյանքի խոսք" աղանդի ծագմանը պետք է նշել մի քանի կեղծ մարգարեների անուններ, որոնց ուսմունքների վրա է կառուցվել այն՝ հիմքում ունենալով նրանց օկուլտային փորձառությունները՝ Քենեթ Հեյգին, Բեննի Հինն, Ուլֆ Էքման և այլն: Վերջիններիս ստեղծած դոկտրինները կրում են այնպինի գաղափարական ազդեցություններ, ինչպիսիք են՝ "ինչ դավանում եմ, այն էլ ստանում եմ", "Քրիստոսը բոլոր մարդկանց միջի իսկական էությունն է: Նա ոչ թե Աստված է, այլ ինքնափրկության ճանապարհին գտնվող մարդկանցից մեկը": Նրանք հավատացած են, որ կփրկվեն ոչ թե Քրիստոսի միջոցով, այլ՝ մեղքը մերժող արտահայտություններ կրկնելով (ինչպես արևելյան կրոնների մանթրաները):
     Խարիզմատների գաղափարախոսները համարում են, որ Հիսուսն Իր ամբողջ իշխանությունը պատվիրակել է քրիստոնյաներին և այժմ Ինքը նրանցից կախման մեջ է գտնվում:
     "Հավատացյալների իշխանությունը" գրքում Հեյգինը գրում է. "Մենք Քրիստոսի հետ մեկ ենք: Մենք հենց Քրիստոսն ենք: Մենք նստում ենք երկնքում՝ Աստծո փառքի աջ կողմում: Ամեն բան դրվել է մեր ոտքերի տակ… Համաձայն Աստծո՝ մեզ համար նախատեսված ծրագրի, մենք պետք է թագավորի պես կառավարենք ու թագավորենք այս կյանքում. մենք պետք է կառավարենք ու թագավորենք իրավիճակների, աղքատության, հիվանդության և այն ամենի վրա, ինչը կարող է մեզ խանգարել: Մենք թագավորում ենք, քանի որ դրա համար ունենք անհրաժեշտ իշխանությունը: "
     Հեյգինը պնդում է, որ "Աստծո խոսքը իրավաբանական փաստաթուղթ է": "Նոր կտակարանը" Ատծո կողմից ինձ տրված կտակ է, որպեսզի ես ձեռք բերեմ այն ամնեը, ինչն ըստ Նրա խոսքի իմն է": Սակայն հայտնի է, որ կտակն ուժի մեջ է մտնում կտակողի մահից և այս աշխարհից նրա հավետ հեռանալուց հետո: Փաստորեն, աղանդավորների համար Աստված մահացել է, Նա այս աշխարհում չէ, իսկ հոգևոր աշխարհում Նա խոնարհաբար ծառայում է Իր ունեցվածքը, ուժն ու իշխանությունը ժառանգած աղանդավորներին:
     Հեյգինը զբաղվում է օկուլտային փորձարարություններով: Նա պարծենում է ոչ միայն դժոխք ու դրախտ կատարած իր տխրահռչակ այցելություններով, այլև՝ իր մարմնից դուրս գալով:
     Հեյգինի հետ համագործակցող հայտնի քարոզիչներից է Բեննի Հինը, որը հայտնի է իր "հրաշագործ" պիջակով, որով բժշկման իր սեանսների ժամանակ նա հարվածում է "Սուրբ Հոգու օծությանը" ծարավ մարդկանց, որոնք խմբերով գետին են տապալվում: Սա իրեն համարում է Ս. Հոգու օծյալ և պնդում է, որ Ս. Հոգին իրեն հայտնություններ է տալիս:
     1983թ., Շվեդիայի Ուպսալա քաղաքում հիմնվում է այդ կրոնական ուղղության մասնաճյուղը՝ "Կյանքի խոսք" ֆոնդ անվանումով՝ Ուլֆ Էքմանի ղեկավարությամբ: Նա միևնույն ժամանակ ԱՊՀ-ում խարիզմատների չար սերմերի տարածման ղեկավարն էր (արտահանողը): Էքմանը ժամանակին ուսանել է Հեյգինի աստվածաշնչային ուսումնարանում: Դա է պատճառը, որ "Կյանքի խոսք"-ի աստվածաբանության հենքը Հեյգինի աստվածհայհոյիչ գաղափարախոսությունն է, որը առաչոք ծածկված է աստվածպաշտական կեղծ գործողություններով ու բարոյական քարոզներով: Նա, ինչպես և Հեյգինը և այլ խարիզմատներ, լավ տիրապետում է քարոզների ժամանակ լսարանը էքստազի (մտահափշտակության) մեջ պահելու սատանայական արվեստին, որը նրանց փոխանցվել է հնդկական գուրուներից: Մարդկանց զոմբիացման այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է Տորոնտոյում 1994թ.-ին և հայտնի է որպես "Տորոնտոյի օրհնություն" (Toronto blessing):
     Ահա թե ինչ են ուսուցանում "Կյանքի խոսք"-ի հիմնադիրները. Յուրաքանչյուր ոչ քրիստոնյա սատանայի բնու­թյուն ունի։ Ընդ որում, քրիստոնյա ասելով, նրանք, իհարկե, հասկանում են միայն իրենց հետևորդներին։ Եվ միա՛յն իրենց աղանդին անդամակցող մարդը կարող է իր հոգում Աստվածային բնություն ձեռք բերել։ Միա՛յն աղանդը կա­րող է մարդկանց ցույց տալ ճշմարիտ ճանապարհը, քանի որ, ըստ իրենց, մարդուն հավիտենական կործանումից փրկելու իշխանություն անգամ Աստված չունի։ Իսկ ահա աղանդին նվիրաբերվածներն աստվածային բնություն են ձեոք բերում և ազատվում մեղքից։ Նրանք իրե՛նք են իշ­խանություն ձեռք բերում Աստծուն ստիպելու, որ Նա փրկի իրենց։ Այդ իշխանության վկայություններն իբր հոգևոր պարգևներն են։
     Հարցազրույցներից մեկի ժամանակ Ուլֆ էքմանը հայտարարել է.
     «Ձեր ներսում միջուկային ռումբ կա… Ինքը՝ Աստված է ապրում ձեզանում։ Դա նշանակում է, որ ձեզ հասանելի է այն ամբողջ իշխանությունը, որն ունի Աստված, այն ամբողջ իմաստությունը, որն ունի Աստված, և այն ամբողջ սերը, որն ունի Աստված»:
     Թեև, «դարձի եկած մարդու հոգին, ըստ նրանց, բոլորովին ազատվում է մեղքից, սակայն նրա ոգին ու մարմինը շարունակում են կապ պահպանել սատանայական աշխարհի հետ։
     Այս գռեհիկ մոգական-օկուլտային համակարգն ունի գիտակցության վերահսկողության ու հոգեբանական աճպարարության ակնհայտ տարրեր:
     Կազմակերպության ներսում գործում է խմբային ճնշումը և առաջնորդի բացարձակ իշխանությունը։ Հաճախ այս հանգամանքը հանգեցնում է ողբերգական հետևանքների։ Աղանդի բազմաթիվ անդամներ տառապում են դեպրեսիվ վիճակով, որոնց թվում քիչ չեն ինքնասպանության փորձ անողները։

Շվեդական վիճակագրության տվյալների համաձայն, հոգեբուժական հիվանդանոցներում միջին ցուցանիշից անհամեմատ բարձր է աղանդի նախկին անդամների տոկոսային թիվը։ Ուշագրավ է, որ աղանդի՝ ինքնասպանություն գործած անդամներից շատերը մինչև աղանդ մտնելը երբևէ չեն դիմել հոգեբույժի։ Շվեդական թերթերից մեկում (13.06.1991թ.) հրապարակված տվյալների համաձայն, «Կյանքի խոսք» աղանդի հետազոտված հետևորդների 85%-ը հայտարարել է ընտանիքի և հին ընկերների հետ կապերի կտրուկ խզման և աղանդին խոշոր նվիրատվություններ անելու հետևանքով անհատական բարեկեցության կտրուկ անկման մասին։ 93%-ը հայտնել է, որ իրենք ունենում են խուճապային վախի նոպաներ և քնի կորուստ, 25%-ն ինքնասպանության լուրջ փորձեր է կատարել։
     Լուրջ հոգեկան խանգարման պատճառներից մեկը աղանդի խոստովանության տեսակն է, որը պարտադիր է աղանդի բոլոր անդամների համար։ Այսինքն, քանի որ ասվւսծ խոսքն օժտված է իրականանալու զորությամբ, ապա ասել-խոստովանել կարելի է միայն դրական բաները, հաջողությունները, իսկ մեղքերը չի կարելի, քանզի դրանք չար են և ասելու դեպքում կարող են իրականություն դառնալ։ Այսպիսով, մարդը միայնակ է մնում իր ներքին խնդիրների ու թուլությունների, հետ, որոնց գոյությանը չկասկածելով, բայց և իրավունք չունենալով այն արտահայտել, մարդը պարտավոր է այն ճնշել իր մեջ։ Ընդ որում, նա տեսնում է որ աղանդի մյուս անդամները հավաստում են (իհարկե՝ կեղծավորաբար), որ վաղուց արդեն «սուրբ են դարձել» և «ազատվելեն» իրենց մեղքերից։ Մարդը սկսում է այղ վիճակի պատճառը միայն իրենում որոնել… Ի վերջո, այս վիճակը հանգեցնում է անձի երկվության, շիզոֆրենիայի, դեպրեսիվ վիճակների։
     Այսպիսով, "կյանքի խոսք" աղանդը քրիստոնեական ակունքներից հեռու գտնվող, քրիստոնեությունից բավական հեռացած և, ընդհանրապես, քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեցող այլադավան, մոլորեցնող կրոնական ուղղություն է: Այս աղանդը իր չար նպատակների համար շահարկում է Հիսուս Քրիստոսի սուրբ անունը, որպեսզի դատաստանի օրը իր առաջնորդների և հետևորդների գլխին թափվի Տիրոջ ցասումը՝ «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» ։ (Մատթ. 7: 23): «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար»: (Մատթ. 25: 41
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7620 | 0 | 0
Facebook