Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի պաշտօնական դիրքորոշումը

21:14, salı, 24 оcak, 2017
ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի պաշտօնական դիրքորոշումը

ԱԻՄ-ը ի դէմս ԱԻՄ ՆԽ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ այսօր պաշտօնապէս է դիմել համագործակցութեան մէջ իրեն ընդգրկելու առաջարկով։ Ներկայացնում եմ պաշտօնական գրութիւնը. ........
     «24 յունուարի 2017թ., Երեւան
     «Համախմբում» կուսակցութեան նախագահ Վարդան Օսկանեանին, «Երրորդ հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Վիկտոր Դալլաքեանին, Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանին, Նշեալ կուսակցութիւնների համագործակցութիւնն համակարգով Սեյրան Օհանեանին

Մեծարգոյ տիարք
     Ի կատարումն ԱԻՄ ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի 2017 թ.-ի յունուարի 22-ի որոշման, այդ Խորհրդի անունց ողջունելով ձեր նախաձեռնութիւնը եւ ընդառաջելով հրապարակաւ արուած հրաւէրին, յիշեցնելով որ ԱԻՄ-ը բազմիցս ազդարարել է, որ Հայաստանում ընտրութիւններ չեն եղել եւ չեն լինելու եթէ համաժողովրդավարական համախմբում չկայանայ եւ դրանից ելնելով ԱԻՄ-ը ընտրութիւններին գնալու է միայն դաշինքով, իրազեկելով, որ նախընտրելի է համարում այնպիսի դաշինքը, որի առաջնահերթ նպատակը լինի ժողովրդավարութեան կայացումը, արձանագրելով որ մեր այս սկզբունքային դիրքորոշումը չի հակասում յունուարի 17-ին ընդունած ձեր համաձայնագրի սկզբունքներին, առանձնակի դրական վերաբերմունք արտայայտելով համաձայնագրով ընդունուած ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼՈՒ դիրքորոշման նկատմամբ, մենք դիմում ենք ձեզ առաջարկելով քննարկել ձեր համագործակցութեանը ԱԻՄ-ի միանալու հարցը։
     Խորին հարգանքներով՝
     ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5401 | 0 | 0
Facebook