Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ:
Նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը, նշելով, որ գործընթացը նախաձեռնվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների շրջանակում: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները՝ կապված երկու կրթական հաստատությունների միավորման հնարավոր բարդությունների հետ, հավաստիացնելով, որ դրա արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա: Ընդգծելով, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում, նախարարները նաև վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում:
Աղբյուրը՝
Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ