Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԻԶԱԿԵՏՈւՄ

17:06, pazar, 05 ağustos, 2012
ԿԻԶԱԿԵՏՈւՄ

Ես, որ ամեն վայրկյան, ամեն ակնթարթ նայում էի, նայում դեպի վեր, դեպի խորհրդավոր տիեզերքը ու մեղանչող հայացքով ներում հայցում փոքր մեղքերիս համար, ու դու ներում էիր ինձ՝ քո անիծյալ զավակին, քանի որ ամենակարող ես եղել ու կաս: Հիմա հասկանում եմ, որ մեղքը մնում է մեղք, և ինչպես կարելի է մեղքին փոքր ու մեծ համարել, եթե դա նույն անունն է կրում նույն արժեքն ունի:

Ոչինչ չի մնում նույն կիզակետում, ամեն ինչ պտտվում է տիեզերքի շուրջը, ու նույնը վերադառնում է մեզ: Աշխարհը ողողված է, ծանրացած մեղքի աղբով, ու ինչո՞ւ ես դու այդքա՜ն համբերատար, որ թույլ ես տալիս մեզ նման անիծյալներին կեղտոտել քո կատարելիությամբ արարած երկիրը, ո՞վ ենք մենք, որ քո ստեղծագործությունը ջնջենք սև ներկով:Ո՞վ է մարդը:

Համատարած այդ համաճարակը՝մեղքը, որը կործանարար բնույթ է կրում իր մեջ և ի վերջո հասցնում մահվան, մարդը գիտակցաբար թույլ է տալիս իրեն վարակվել այդ համաճարակով, բայց դու էլի գթասիրտ ու ներողամիտ ես մարդկանց հանդեպ, որ այդ համճարակից դուրս գալու հնարավորություն ես տալիս, փոխարենը դու՝ «կատարելությո՛ւն» չեզոքացնես, կանխես համաճարակի տարածումը ու վերացնես քո իսկ ձեռքերով արարած չարագործին՝ մարդուն :

Ես ոչինչ եմ, բայց քո ստեղծագործություններից մեկն եմ, սակայն, հասկանում եմ, որ քո գործերն անքննելի են, իսկ մեր գործերը քննադատվելու ենթակա: Ո՞վ է մեզ նման լքյալներին քննադատելու, և ինչու, սակայն, չենք հասկանում, որ մեր արածի միակ մեղավորը մենք՝ ինքներս ենք:Ցավալի է, երբ մեր սխալների համար մեղադրում ենք քեզ՝ ամենակարո՛ղ, իսկ դու կրկին համբերատար ես:

Մեզ՝ երկրաիններիս հետաքրքրում է միայն այն ինչ վերաբերվում է մեզ, իսկ քեզ ՝ երկնային փառավո՛ր էություն հետաքրքրում է մեր բոլորի կյանքը, մեր նման անարժանների կյանքը: Ես, ինչպես և ոմանք գիտենք, որ դու հատուցում ես պահանջելու, բայց ե՞րբ : Գալիքի անորոշությունը տանջում է, և ուղեղիս բջիջները սկսում են չմարսել այդ տեղեկությունը: Աշխարհը բիրտ ու դատարկ է դարձել, իսկ մարդիկ անտեսել են աշխարհի գեղեցկությունը: Քանզի գիտեմ, որ մեկ օրում հնարավոր չէ փոխել աշխարհի դրվածքը, բայց ցանկություններն ու հույզերը միախառնվել են կիզակետում ու մի հարց սետեղծել այնտեղ՝ ե՞րբ:

Պատասխան չկա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
8450 | 0 | 0
Facebook