Այսօր լրանում է հայ լրագրող, պատմաբան, գրող, հրապարակագիր Արամ Անտոնյանի 141 ամյակը: Նա եղել է 1915 թվականի աքսորյալներից մեկը՜ ով դատապարտել է ցեղասպանությունը և 1919թ. գրել է «Այդ սև օրերում» հուշագրությունը նվիրրված Հայոց մեծ եղեռնին:
Ծնվել է 1875թ. Օսմանյան Թուրքիայի Կ. Պոլիս քաղաքում:
Ավարտել է ծննդավայրի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Կոստանդնուպոլսում հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբերականներ («Լոյս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։
Բալկանյան պատերազմներից հետո Անտոնյանը հրատարակել է «Պատմութիւն Պալքանեան պատերազմներու» (1913) ուսումնասիրությունը։ 1914 թվականի օգոստոսից նշանակվել է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915 թվականին աքսորվել է հայ մտավորականների հետ։
Հալեպում եղած ժամանակ բռնագաղթի տնօրինության թուրք քարտուղար
Նայիմ բեյից ձեռք է բերել
Հայոց ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական-պետական վավերագրեր, որոնք հրապարակել է «Այն սև օրերուն...» (1918) և «Նայիմ բեյի հուշերը» (1920, ֆրանս. և անգլ., հայերեն հրտ. «Մեծ ոճիրը», 1921) գրքերում։ Այն փաստաթղթերը, որոնց հավաստիությունը հաստատել է հատուկ հանձնաժողովը, երիտթուրքական կառավարության նախապատրաստած և իրականացրած Հայոց ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես էլ
Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ։ Իր նշանակությամբ Անտոնյանի
«Մեծ ոճիրը» գիրքը (1921)
[3], որն այդ փաստաթղթերի և վկայագրերի ամփոփումն է, անգնահատելի Է
Մեծ եղեռնի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է նաև «Աքսորին ճամբուն վրայ» (1920) հուշագրությունը։ 1920 թվականին Անտոնյանը տեղափոխվել է Փարիզ, ստանձնել հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը (մինչև 1923-ի
Լոզանի կոնֆերանսը), ապա կատարել
Գաբրիել Նորատունկյանի անձնական քարտուղարի պարտականությունները։ Այդ տարիներին գրի է առել
Լևոն Բաշալյանի՝ Լոզանի խորհրդաժողովի մասին օրագրությունը (հրտ. 1951-ին, Փարիզի «Այսօր» օրաթերթում) ։ 1928 թվականին նշանակվել է
Նուբարյան մատենադարանի (Փարիզ) տնօրեն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական օկուպացիայի պայմաններում կարողացել է փրկել մատենադարանի մեծարժեք շատ հայերեն ձեռագրեր ու գրքեր, մշակութային այլ արժեքներ։ Թարգմանել կամ ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, խմբագրել
Նուբար փաշայի և
Ներսես Վարժապետյանի թղթակցությունները և այլն։
Մահացել է 1952թ. դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Աշխատանքային գործունեություն
- 1928-51թթ. եղել է Փարիզի Նուպարյան մատենադարանի տնօրենը:
- Հավաքել է Հայոց պատմությանը և գրականության վերաբերվող արժեքավոր նյութեր ու վավերագրեր:
- Խմբագրել է՝
- «Ծաղիկ» հանդեսը,
- «Լույս» հանդեսը,
- «Կառափնատ» հանդեսը,
- «Խարազան» հանդեսը,
- «Սուրհանդակ» թերթը:
Մատենագիտություն
- «Դրամի քողին տակ», վեպ, 1904:
- «Ճշմարտություն», վիպակ, 1909:
- «Կավե արձաններ», երգիծական գործ, 1910:
- «Պատկերազարդ ընդարձակ պատմություն Պալքանյան պատերազմին», երկ, հ 1-4, 1912-13:
- «Այն սև օրերում...», հուշագրություն, 1919: