Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երջանկության (փողի) ծառի գաղտնիքները

Son Yan
Yazar:
Son Yan
19:42, perşembe, 22 aralık, 2016
Երջանկության (փողի) ծառի գաղտնիքները
     Երջանկության (փողի) ծառը կարելի է հանդիպել գրեթե յուրաքանչյուրի տանը: Ոմանց այն գրավում է իր արտաքին տեսքով, իսկ ոմանք հավատում են, որ ծառը տուն փող և երջանկություն է բերում: Բայց քչերը գիտեն, որ ծառը կարողանում է հրաշքներ գործել: Այն ունի բուժիչ որակներ, որոնք օգնում են ձերբազատվել բազմաթիվ հիվանդություններից:
     1. Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն- այս ամենից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել բույսի խյուսը (տերևներից պատրաստված շիլան): Խյուսը դնում ենք մաշկի վնասված հատվածին և փաթաթանով փաթաթում: 2-3 ժամից փոխում փաթաթանը:
     2. Արտրիտ, արթրոզ-10-ից 15 տերևի հյութը քամել և քնելուց առաջ քսել հոդերին:
     3. Անգինա, տոնզիլիտ- փողի ծառի 10 տերևի հյութը քամել ու խառնել 200 գ. ջրի հետ. այս թուրմով կոկորդը ողողել օրական 2-5 անգամ:
     4. Հերպես- Ծառի տերևներից քամած մի քանի կաթիլ հյութը յութաքանչյուր 30 րոպեն մեկ պետք է քսել ախտահարված հատվածին կամ էլ հյութով թաթախված բամբակի խծուծը կպչուն բժշկական ժապավենով ֆիքսել խնդրահարույց հատվածում:
     5. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց - Սոված փորին (անոթի վիճակով) ուտելուց 1 ժամ առաջ 2 տերև շատ լավ ծամելով ուտել:
     6. Պիելոնեֆրիտ, ցիստիտ - Մանրացված 5 տերևի վրա 200 մլ ջուր լցնել, թողնել 1 ժամ, այնուհետև քամել ու օգտագործել օրը 3 անգամ 1ճ/գ ուտելուց 15 րոպե առաջ:
     7. Թութք - Թութքի վրա դնել կիսած տերևը: Միանգամից օգնում է:
     Սակայն շատ պետք չէ տարվել այս ծառի տերևների բուժիչ հատկություններով քանի որ այն ունի նաև վնասակար կողմեր և նրա չարաշահումը վտանգավոր է օրգանիզմին: Բանն այն է, որ փողածառի տերևները մեծ քանակությամբ մկնդեղ են պարունակում, դրա համար, հատկապես ներքին ընդունման դեպքերում այդ բույսի հիմքով պատրաստված դեղամիջոցները չի կարելի չարաշահել:
     Իսկ ինչպե՞ս խնամել երջանկության ծառը:
     Ծառը շատ հեշտ է խնամել, լավ է տանում լույսի պակասը, հազվադեպ է ջրվում, կայուն է վնասակարների և հիվանդությունների հանդեպ, չորադիմացկուն է: Այս բույսը սիրվել է իր պարզ և հարմարվող բնավորության համար:
     Ջրելը- չնայած նրան, որ բույսը հարմարեցված է չորայնությանը, այն ավելի լավ է աճում գոլ ջրով առատորեն ջրելու դեպքում։ Սակայն ուշադիր պետք է լինել, որպեսզի ջուրը չկուտակվի ծաղկամանի ստորին մասում դրված ամանի մեջ։ Մինչև հաջորդ ջրելը հողագունդը պետք է միայն թեթևակի չորացած լինի։ Աշնանը ջրելն աստիճանաբար քչացնում են, իսկ ձըմռանը սահմանափակում են ամիսը 2-3 անգամ, սակայն խորհուրդ չի տրվում հասցնել մինչև հողի չորանալը։ Գերխոնավացումը նույնպես կարող է բույսի վրա կործանարար ազդեցություն ունենալ։
     Լուսավորությունը- թանձրատերևուկը լուսասեր բույս է։ Անգամ ձմռանը նրան անհրաժեշտ է լավ լուսավորություն։ Ամռանը բույսը կարելի է տնկել բաց բնահողի, օրինակ` ալպիական բլուրի հարավային մասում։ Եթե նման հնարավորություն չկա, ապա դո՛ւրս հանեք այն պատշգամբ։ Սակայն չմոռանանք ձմռանը՝ մինչ ցրտերն ընկնելը, բույսը տուն տեղափոխել։
     Հողը և պարարտացումը- բնահողը պետք է պարունակի տերևային, ճիմե հող և ավազ (1։1։1 հարաբերակցությամբ) ։ Կարելի է օգտագործել նաև փխրուն, ոչ այնքան բերրի հողային հիմք։ Կակտուսների համեմատ թանձրատերևուկը դրական է արձագանքում ազոտական հանքային պարարտանյութերի ներմուծմանը։ Պարարտացումն անցկացնում են մարտից մինչև օգոստոսի կեսը, հակառակ դեպքում բույսը չի հասցնի պատրաստվել «ձմեռային հանգստին» ։
     Բազմացումը- բազմացման հասարակ եղանակը պատվաստումն է, որի համար ամենալավ ժամանակահատվածն է մարտ-ապրիլ ամիսները։ Բազմացման համար վերցնում են գագաթի կամ ցողունի միջին մասից պատվաստաշիվեր, ինչպես նաև տերևներ։ Բույսից առանձնացնելուց հետո կտրվածքի վրա շաղ են տալիս մանրած ածուխ, իսկ մինչ տնկելը 1-2 օրերի ընթացքում չորացնում են ստվերոտ տեղում։ Արմատավորման համար օգտագործում են տորֆի և ավազի խառնուրդ 1։1 հարաբերակցությամբ։ Պատվաստաշիվերը կարելի է ծածկել պոլիէթիլենային թաղանթով կամ անոթով։ Մի՛ մոռացեք պարբերաբար օդափոխել և խոնավացնել հողի հիմքը։
    
    
    
     Նյութի աղբյուրները՜ http://media-inform.com/am/topic.php?id=15040
    
http://hartak.am/arm/n-40092
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
20269 | 0 | 0
Facebook