Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրաշագործ կաղամբը

Son Yan
Yazar:
Son Yan
13:59, pazartesi, 19 aralık, 2016
Հրաշագործ կաղամբը

Կաղամբը երկամյա բույս է: Ընդունված է կաղամբի հայրենիքը համարել Միջերկրական ծովի ափերը: Սպիտակագլուխ կաղամբ մարդիկ սկսել են մշակել մ.թ.ա. 3 հազար տարի առաջ: Այդ բանջարեղենի ավելի քան 100 տեսակ է հաշվվում:

Կաղամբը հայտնի է հնուց: Կաղամբի օգտակար հատկությունները բազում են. այն կիրառվում է թե՛ բուժական նպատակով, թե՛ դիմահարդարման մեջ:

«Կաղամբն ամրապնդում է ոգու զվարթությունը, պահպանում ուրախ տրամադրությունը», - ժամանակին ասել է Պյութագորասը: Գովաբանության նման տոնով են այս բանջարեղենի մասին արտահայտվել Արիստոտելը, Հիպոկրատը, Հալենը և շատ մեծ մտածողներ: Նրանց խոսքում ոչ մի «սուտ» չկա: Բնականաբար, նրանց եզրահանգումները հավաստի ապացույցների ու փաստերի վրա են հիմնված: Այն ժամանակ պարզապես հին աշխարհի մտածողները լիարժեք բացատրություն չեն տվել, թե հատկապես ինչն է կաղամբն այդքան օգտակար դարձնում, իսկ հիմա նրանց ժառանգները լրացնում են այդ բացը:

Կաղամբն օգտակար է ամբողջովին

Այս բանջարեղենում և՛ բջջանք կա, և՛ բուսական ճարպեր ու շաքար, կարոտին, կալցիումական աղեր, ֆոսֆոր, կալիում, մի խոսքով, մարդուն անհրաժեշտ վիտամինների համալիր: Բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը: Իսկ կաղամբի սպիտակուցները ամինաթթուների (տրեոնին, լիզին, մեթիոնին) աղբյուր են, որոնք անհրաժեշտ են հյուսվածքների վերականգնմանն ու աճին, արյունաստեղծման, երիկամների ու մակերիկամների աշխատանքի խթանման, վահանաձև գեղձի աշխատանքի բարելավման, ինչպես նաև օրգանիզմի համար վտանգավոր, օտարածին սպիտակուցների լուծմանն ու օրգանիզմից դուրսբերմանը: Կաղամբում գրեթե օսլա չկա, քիչ է սախարոզի պարունակությունը, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում դիաբետիկներին: Կաղամբը ցածր կալորիական է, ուստի այն ներառվում է գիրություն ունեցող հիվանդների սննդակարգում: Կաղամբի բջջանքը բարելավում է աղիքների աշխատանքը, հետևաբար այն հատկապես օգտակար է փորկապության ու թութքի դեպքում: Բացի այդ, կաղամբի բջջանքն օգնում է օրգանիզմից խարամների ու վտանգավոր խոլեստերինի դուրսբերմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը: Բջջանքը հսկայական դրական ազդեցություն է ունենում աղիքներում օգտակար միկրոֆլորայի զարգացման գործընթացում.կարևոր մի տարր, որը մասնակցում է մարսողությանը:

Կաղամբի հյութ է առաջարկվում մի շարք հիվանդությունների դեպքում` գաստրիտից մինչև շաքարախտ, բրոնխիտից մինչև երիկամների աշխատանքի խանգարում: Ասում են` եթե սովորություն դարձնեք օրական մի քիչ կաղամբի աղցան ուտել կամ նույնիսկ թթու կաղամբ, կարելի է ապրել երկար ու առողջ:

Թթու կաղամբն օգտակար հատկություններով գերազանցում է թարմ կաղամբին, քանի որ թթվեցման ժամանակ դրանում կաթնաթթվային խմորում է կատարվում, որը վիտամիններ է պահածոյացնում: Բացի այդ, սպիտակագլուխ կաղամբի ֆերմենտացիայի ժամանակ առաջանում է B12 վիտամին, որը բուսական սննդի մեջ հանդիպում է միայն ծովային ջրիմուռի մեջ ու հատուկ կաթնաթթու է առաջացնում: Կաթնային մանրէները հայտնվելով մարդու աղիներում, բարելավում են դրանց աշխատանքն ու պիտանի մանրէներ մատակարարում:

Կաղամբի օգտակար հատկությունները

Բրոնխիտի ու վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում առաջարկվում է խմել թարմ կաղամբահյութ շաքարի հետ (1 բաժակ հյութին` 1 ճաշի գդալ շաքարավազ): Նման մեթոդը նաև հրաշալի խորխաբեր է:

Թարախակույտերի բուժման համար ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է շոգեհարած կաղամբի տերևը: Այն դրվում է թարախաբշտի վրա, վրայից ծածկվում կիտրաոնահյութով պատված ևս մեկ տերևով: Թրջոցը պետք է փոխել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, բուժումը շարունակել մինչև ապաքինումը: Իսկ նա, ով տառապում է ավելորդ քաշից, կարող է ամեն օր հում կաղամբի կամ թթու կաղամբի հյութ խմել: Տարտրոանթթվի շնորհիվ այն հրաշալի քայքայում է ճարպը ու նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը: Հոդերի տարբեր հիվանդությունների դեպքում օգնում է կաղամբաթթվով թրջոցը: Դրա համար հարկավոր է բրդյա կտորը թաթախել կաղամբահյութի մեջ ու դնել ցավոտ տեղին: Այս միջոցը ցանկալի է կիրառել գիշերը:

Էկզեմայի դեպքում հարկավոր է մանրացրած կաղամբի տերևները եփել կաթի մեջ, ապա ավելացնել ցորենի թեփ. խտացված զանգվածը դնել ախտահարված մասին:

Մաստոպաթիայի դեպքում պետք է կրծքին ձեթապատ կաղամբի տերև դնել: Երբ այն այն չորանա, հարկավոր է կրկնել գործողությունը:

Իսկ եթե ներարկումից հետո մնացել են շոշափվող գնդեր, ապա կրկին խորհուրդ է տրվում մեղրապատ կաղամբաթերթեր դնել:

Ի դեպ, եթե կաղամբահյութ խմելուց կամ նույնիսկ աղցան ուտելուց հետո անհարմարության զգացում եք ունենում, նշանակում է, որ ձեր աղիքները տոքսիններով խցանված են: Հետևաբար, կաղամբահյութ խմելուց առաջ հարկավոր է աղիքները մաքրել ինչպես հարկն է: Այդ նպատակով պետք է 2-3 շաբաթ գազարի հյութ խմել: Իսկ եթե կաղամբի հյութը հրաշալի յուրացվում է օրգանիզմում, ապա այն հրաշալի մաքրող ազեդցություն է ունենում, հատկապես` չափազանց ճարպակալման դեպքում: Իսկ կաղամբի ու գազարի հյութը С վիտամինի հրաշալի աղբյուր է: Այս միջոցը ոչ միայն օրգանիզմն է մաքրում, այլև օգնում լնդերի հիվանդության դեպքում:

Չնայած կաղամբի օգտակար հատկություններին` այնուամենայնիվ այն նաև հակացուցումներ ունի. խոցային հիվանդությունների սրացումների, տասներկումատնյա աղիքի ու ստամոքսի հիվանդությունների, աղիքներում ու լեղապարկի կծկումների դեպքում: Այն պարզապես կարող է սրել այդ երևույթներն ու ցավի զգացում պատճառել, քանի որ գրգռում է ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը: Իսկ թթու կաղամբը օրգանական թթուների պարունակության պատճառով կտրականապես արգելվում է բարձր թթվայնություն, ստամոքսի ու աղիքների խոցային, ենթաստամոքսային գեղձի ու լյարդի հիվանդություններ ունեցողներին:

Կաղամբը որպես դիմահարդարման միջոց

Կաղամբն անփոխարինելի է նաև դիմահարդարման մեջ: Անհամար միջոցներ կան, դիմակներ ու լոսյոններ, որոնք պատրաստված են կաղամբի հիմքի վրա:

Կաղամբի մեջ առկա նատրիումական աղերը, ծծումբը, կալիումը, մագնեզիումը և C և B խմբի վիտամիններն այն դիմահարդարման հրաշալի միջոց են դարձնում: Ի դեպ, կաղամբահյութը երիտասարդացնող հատկություն ունի:

Դիմակ դեմքի չոր մաշկի համար

Կաղամբի տերևները մանրացնել ու եփել ոչ մեծ քանակությամբ կաթի մեջ մինչև փափկելը: Ստացվածը ճզմել ու հովանալուց հետո քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա լվանալ գոլ ջրով:

Մի քանի կաղամբի տերև շոգեխաշել մինչև փափկելը: Ցամաքեցնել, վրան զեյթունի ձեթ քսել ու դրանով ծածել դեմքն ու վիզը: Դիմակը պահել 20 րոպե, ապա տերևները հեռացնել ու երիցուկի թուրմով մաքրել մաշկը:

Դիմակ յուղոտ ու կորյակներով մաշկի համար

Մաքուր դեմքին մի քանի շերտ թթու կաղամբ դնել, ծածկել անձեռոցիկով ու թողնել կես ժամ, ապա հանել ու լվացվել սառը ջրով ու սնուցող քսուքով պատել դեմքը:

Եթե շաբաթական մեկ անգամ նման դիմակ դնեք, ապա ճարպային ու կորյակներով մաշկը կդառնա թավշյա ու փափուկ, իսկ դեմքը կստանա առողջ ու բաց երանգ:

Ամեն երեկո խորհուրդ է տրվում դեմքը մաքրել կաղամբահյութի մեջ թաթախված բամբակյա խծուծով:

Մազարմատների ամրացման ու աճը խթանելու միջոց

ինչպես նաև մազերին փայլ հաղորդելու համար պետք է գլխամաշկը ներմերսել կաղամբահյութի ու կիտրոնահյութի խառնուրդով: Ապա փաթաթել պոլիէթիլենով ու սրբիչով, դիմակը մազերին թողնել 20 րոպե, դրանից հետո գլուխը լվանալ առանց շամպունի ու այլ լվացող միջոցների:

Ի դեպ, կաղամբազգիների ընտանիքում ծաղկակաղամբն «ամենակիրթն» է համարվում: Այն հարուստ է B5 վիտամինով, որը կարևորագույն դեր է կատարում օրգանիզմն էներգաապահովելու ու նյարդերի ամրացման գործում: Ծաղկակաղամբը հարուստ է ֆոլիաթթվով, որը խթանում է արյունաստեղծումը: Իսկ ծաղկակաղամբ ընտրելիս ուշադիր եղեք, որ այն խիտ ու պինդ գլուխ ունենա, իսկ սև հետքերը, ի դեպ, վկայում են որ այն թարմ չէ: Ի դեպ, ծաղկակաղամբի գույնն ու չափսը նրա որակական հատկությունների վրա չեն ազդում: Ծաղկակաղամբի կանաչ տերևները կարելի է օգտագործել ապուրների մեջ:

Բրոկկոլին հարուստ է A և C վիտամիններով, այն նույնպես հարուստ է արյունաստեղծ երկաթով ու սպիտակուցով: Բրոկկոլի գնելիս ուշադրություն պետք է դարձնել գույնին. այն պետք է վառ կանաչ գույն ունենա, նույնիսկ երկնագույն երանգ: Բրոկկոլին ասկորբինաթթվի պարունակությամբ գերազանցում է նույնիսկ ցիտրուսազգիներին: Ի դեպ, այս բանջարեղենատեսակը բոլոր բանջարեղենների մեջ չեմպիոն է U վիտամինի պարունակությամբ (հակախոցային գործոն)` այս չափանիշով զիջելով միայն ծնեբեկին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10481 | 0 | 0
Facebook