Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասում հայտնաբերվել է 9-րդ դասարանցի աշակերտուհու դի

13:25, perşembe, 28 şubat, 2013
Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասում հայտնաբերվել է 9-րդ դասարանցի աշակերտուհու դի
     Այսօր` փետրվարի 28-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում մահացած աղջկա դի կա:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևան քաղաքի 1-03 ծառայության` շտապ օգնության բրիգադը, ովքեր տեսնելով, որ աղջիկն արդեն մահացել է, ահազանգել են համապատասխան ծառայությունների:
    
     Ժամանել է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր նշված շենքի, որը 14 հարկանի է, հարևանությամբ գտնվող խանութի տանիքին հայտնաբերել են երախայի դին:
    
     Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը սովորում է 174 դպրոցի 9-րդ դասարանում և նա Սիրարփի Վ-ն է, ով, ըստ տեղեկությունների, ինքնասպանության նպատակով վերջ է տվել իր կյանքին:
    
     Ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել դեպքի հանգամանքները:
    
     shamshyan.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8008 | 3 | 0
Facebook