Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց նամակ վարչապետին

13:47, pazar, 11 aralık, 2016
Բաց նամակ վարչապետին
     Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին Մեծարգո վարչապետ Ձեզ գրում է ՙՙԵռանկյունի ՙՙ հանգստի գոտու նախկին սեփականատեր Ալբերտ Սարգսյանը: Կատարվել է բացահայտ թալան կեղծ փաստաթղթերի գործածմամբ: Ընտանիքիցս կողոպտվել է ոչ պակաս քան 500, 000 ԱՄՆ դոլար գումար: Գլխավոր հրահանգիչը Ձեր մտերիմն է և դրա համար գրում եմ Ձեզ, հասկանալի է, որ հանցավոր արարքները կարող են քողարկել նաև Ձեր բարեկամությունը շահարկելով: Նիկոլայ Գաբրիելյանը նույն ինքը գազի Կոլյան իր կողմից հրահանգված մի խումբ այլ անձանց միջոցով ու մասնակցությամբ, այդ թվում նաև ոմն Արմեն Խաչատրյան, ում անվամբ այժմ գրանցված է ամբողջ թալանված Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի. Գասպարյան 30 հասցեում գտնվող, , Եռանկյունիՙՙ հասարակական սննդի և հանգստի գոտի անշարժ գույքս, կատարել է թալան: Ըստ փոխառության պայմանագրի ինձ պետք է վճարեին պարտք մնացած 500, 000 ԱՄՆ դոլար գումարը մինչև 2016թ. օգոստոսի 12-ը: Նախնական վճարված 58մլն դրամից զատ ինձ ոչ մի դրամ չի վճարվել և ես դիմել եմ դատարան, սակայն մեր դատական համակարգի կողմնակալ լինելը կարծեմ նորություն չէ մեր հասարակության համար: Այդ իսկ պատճառով խնդրում եմ Ձեր միջամտությունը: Հույս ունեմ, որ մեր երկրում կա գոնե մեկ մարդ ով չի անտեսի քաղաքացու խնդիրը, հատկապես, երբ կատարված սրիկայությունը ոտնահարում է քաղաքացու իրավունքը: Կից ներկայացնում եմ փոխառության պայմանագիրը, ըստ որի ինձ մնացած գումարը չի հանձնվել, այն դեպքում, երբ ներկայիս ոչ պաշտոնական սեփականատեր Նիկոլայ Գաբրիելյանը պնդում է, որ ամբողջ գումարը վճարել է, երբ նունիսկ չգիտեր թե որքան է եղել գումարի պայմանավորված քանակը:
     Հարգանքներով ՀՀ քաղաքացի Ալբերտ Սարգսյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6995 | 0 | 0
Facebook