Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շատերը համակարգչի առջև՝ Տիգրան Մեծեր ու Նժդեհներ են

21:25, cuma, 09 aralık, 2016
Շատերը համակարգչի առջև՝ Տիգրան Մեծեր ու Նժդեհներ են
     Սոցիալական ցանցերը շատ բան են փոխել և փոխում մարդու կյանքում՝ լավ, թե վատ: Ինձ համար լավն այն է, որ կարողանում եմ շփվել և հետագա առավել մերձ հարաբերությունների համար կապ պահել անձանց հետ, ովքեր ինձ հոգեհարազատ են: Չնայած, ձգտում եմ, նման դեպքերում իսկույն դուրս գալ սոցցանցերի ճիրաններից և սիրածս անձնավորության հետ կապերը ամրապնդել այլ՝ հեռախոսային կամ անձնական շփման ուրիշ, առավել իրական մեթոդներով: Ամեն դեպքում, բոլոր այն անձինք, ում սիրում և հարգում եմ, ում հետ շփմանս կարևորությունը գիտակցում և զգում եմ, ունեն՝ սոցցանցերից դուրս ինձ հետ խոսելու, շփվելու հնարավորություն: Հիմա՝ թերությունների, կամ ավելի շուտ թերություններից մեկի մասին. սոցցանցերը թույլ մարդուն կտրում են իրականության զգացումից: Մարդն համակարգչի դեմ նստած՝ երբեմն չի ընկալում իրականությունը:, ոմանք՝ շատ խելացի կամ հեղինակավոր անհատներ: Բայց մի ցավալի փաստ կա, որ հաշվի չենք առնում. ամեն ինչ զարգանում է: Վաղը, ստիպված ենք լինելու դիմացինի աչքերի մեջ նայելով՝ կրկնել այն, ինչ գրել ենք համացանցում: Եկեք այս մասին մտածենք: Անձամբ ես, հայհոյելու սովորություն ունեմ, բայց հայհոյում եմ միայն այն դեպքում, երբ դրա պատասխանը կարող եմ տալ: Գիտեմ նաև, որ ոչ ոք թերություններից զերծ չէ, ու ինձ ուղղված դիտողություններին շատ լուրջ եմ վերաբերվում՝ հարգանքով: Ընկերներ եմ ունեցել, ովքեր այսօր նույնիսկ վախենում են՝ հետս իրենց կապը ցույց տալ, ընկերներ ունեմ, ովքեր շատ բաների են պատրաստ՝ ինձ հետ իրենց վիրտուալ կապը անձնականի, ավելի խորքայինի վերածելու համար: Եվ ես՝ նմանապես: Ես շատ եմ կարևորում շփումս այն անձանց հետ, ովքեր ցանկացած ձևաչափով կարող են խոսել ու շփվել, իսկ այդ անձինք քիչ են. ողջունում եմ Ձեզ, ընկերներ ջան, ու գիտեմ, որ ցանկացած պարագայում՝ միասին ենք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6421 | 0 | 0
Facebook