Արաքս Աբրահամյանի առաջարկած տարբերակը՝ ՀՀ գերբի մրցույթին...Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատկերված յուրաքանչյուր խորհրդանիշ, գիծ և գույն ժամանակի ընթացքում դառնում է իրականություն, իմ պատկերացմամբ, նոր զինանշանը պետք է զերծ լինի նրան սեղմող շրջանակներից, շղթաներից ու կապանքներից:
Դա, ինչպես ցույց է տալիս խորհրդանիշների համաշխարհային փորձը, կամա թե ակամա, որպես նախախնամություն, եթե ելնում է ժողովրդի հոգեբանությունից, ապա ոչ ուղղակիորեն ազդում է ողջ ժողովրդի հոգեբանության, ազգային մտածողության ու ճակատագրի վրա:
Զինանշանում պատկերված երկգլխանի արծիվը մեր անկախացող ու զորացող պետության, մեր հոգևոր ու աշխարհիկ կյանքի միաձուլության, ինչպես նաև սփյուռքի ու հայրենիքի սերտ միասնության խորհրդանիշն է: Այն իր ոտքերով ամուր հենված է հայ ժողովրդի ստեղծարար ոգին խորհրդանշող ու խաղողին և հասկերին:
Արծվի պոչ բաղկացած է տասնհինգ փետուրներից, որոնք պատմական Հայստանի միավորվելիք նահանգներն են: Իրանի վրա պատկերված ձեռքերը խորհրդանշում են հայ ընտանիքների ամրությունը: Փետուրներին հենված է կենաց թասը՝ հայոց պատմության չորս շրջաններով: Մասիսները, որպես մեր փառավոր անցյալի ու ազտատենչ ոգու խորհրդանիշ, ամփոփված են տիեզերք-երկիր հզոր կապի կենտրոնում:
Արծվի կուրծքը պաշտպանված է մեր ողջ պատմությունը պարունակող ամուր վահանով:
Արծվի ձախ ուսին բազմել է տիեզերքի և տասներկու ամիսների կապի խորհրդանիշը, իսկ աջ ուսին՝ հավերժության: Գլխավերևում պատկերված թագը Հայաստանի անկախ պետականության վերականգնման խորհրդանիշն է:
Զինանշանում հայ ժողովրդի անկոտրում կամքի, նրա ազատատենչ ոգու արտահայտությունը առյուծն է՝ թուրը ձեռքին, պատրաստ պահպանելու իրեն վստահված թագը: Ըստ կենդանակերպի նշանների այն նաև Հայաստանի անկախության Հռչակագրի հաստատման ամսվա՝ օգոստոսի խորհրդանիշն է: Իսկ առյուծի բաց բերանը խորհրդանշում է մեր ազգային շարժման զարթոնքն ու պայքարը, ազգի ինքնապահպանման վճռականությունը:
Զինանշանում կան հետագայում բացատրվելիք բազմաթիվ խորհրդանիշներ, այդ թվում նաև 1990թ-ը ՌՋՂ-ով փոխարինելը:
Նշենք, որ
դեկտեմբերի 7-9 Գյումրի քաղաքում կկայանա Արաքս Աբրահամյանի ցուցահանդեսը՝ նվիրված երկարաշարժի տարելիցին