Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Երևան քաղաք» գրքի շնորհանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

17:41, cuma, 02 aralık, 2016
«Երևան քաղաք» գրքի շնորհանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
     Երևան քաղաքի պատմության թանգարանում կայացել է գրող, բանաստեղծ Հուսիկ Արայի «Երևան քաղաք» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին։ Տարբեր տարիներին գրված 25 բանաստեղծություն և 1 պոեմ ընդգրկող «Երևան քաղաք» բանաստեղծությունների ժողովածուն ներկայացնում է հին ու նոր Երևանը, քաղաքում ապրող մարդկանց և քաղաքամայր Երևանի նկատմամբ հավերժական սերը։
     Շնորհանդեսին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով հեղինակին, կարևորել է մայրաքաղաքին նվիրված գրականության ստեղծումը և նշել, որ այս գրքով շատերը կվերագտնեն իրենց Երևանը։
     Հուսիկ Արան, շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին մշտական ուշադրության համար, նկատել է, որ մայրաքաղաքը նման է բաբախող սրտի, և օրեցօր գեղեցկացող Երևանը միայն սեր և հույս է ներշնչում։
     Հեղինակին շնորհավորելու էին եկել նաև Գրողների միության անդամներ, գրականագետներ, գործընկերներ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1975 | 0 | 0
Facebook