Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆիննախում «պրիմիտիվ գողություն» չեն արել. Վարդան Արամյան

16:53, cuma, 25 kasım, 2016
Ֆիննախում «պրիմիտիվ գողություն» չեն արել. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու եւ վերադարձի տոմսն արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Araratnews.am-ին հայտնեցին, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ է մեկնել` մասնակցելու երկու միջոցառման. առաջինը` Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, և երկրորդը` Նյու Յորքի «Հայաստան ներդրումային համաժողով 2016» -ի աշխատանքներին:

«Համաձայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների) որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ», - ասված է մեզ տրամադրված պարզաբանման մեջ:

Նախարարությունից նաեւ հայտնեցին, թե նախարար Վարդան Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկ օրվա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները:
     Աղբյուրը՝ Araratnews
     Կից ներկայացվում է, Ֆինանսների նախարարության օրդերը

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4936 | 0 | 0
Facebook