Կապանի N13 հիմնական դպրոցի IIա դասարանի դասղեկ Լարիսա Խաչատրյանը կազմակերպեց «Ես ուզում եմ դառնալ հայոց բանակի սպա» ծրագրի շրջանակներում կավճանկարի մրցույթ: Դպրոցի բակը վերածվեց արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:
Աշակերտներն իրենց նկարներով կոչ էին անում ամբողջ աշխարհին.
_Ես պատերազմ չեմ ուզում, ես այն արդեն տեսել եմ, ես խաղաղություն եմ ուզում:
Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում, -
Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:
Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.
-Ո՛չ, - ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:
-Ո՛չ, - հնչում է ամեն լեզվով՝ մի բառով:
-Ո՛չ, - հնչում է կերտող մուրճի բարբառով
Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր, -
Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:
ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան