Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տ. Մարգարյան.«Արդեն 20 տարի է, ինչ ՏԻՄ-երը դարձել են հանրությանը հուզող խնդիրները լուծելու կարևորագույն օղակներից մեկը»

12:43, perşembe, 10 kasım, 2016
Տ. Մարգարյան.«Արդեն 20 տարի է, ինչ ՏԻՄ-երը դարձել են հանրությանը հուզող խնդիրները լուծելու կարևորագույն օղակներից մեկը»
     Երևանի քաղաքապետը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
    


     «Արդեն 20 տարի է, ինչ ՏԻՄ-երը դարձել են հանրությանը հուզող խնդիրները լուծելու կարևորագույն օղակներից մեկը՝ որպես բնակչությանն ամենամոտ կանգնած ինքնակառավարվող համակարգ: Կասկածից վեր է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: Առավել ևս, որ հետզհետե ավելանում է տեղական ինքնակառավարման գործընթացում հանրության մասնակցությունը:

Այս ամենում, անշուշտ, իրենց կարևոր դերակատարումն ունեն համակարգի աշխատողները, ովքեր այս 20 տարիների ընթացքում մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ, իրենց ամենօրյա սրտացավ աշխատանքով ապացուցել են, որ համայնքի բնակչի կողքին են և միշտ պատրաստ են լուծելու նրան հուզող խնդիրներն ու տրամադրելու անհրաժեշտ խորհրդատվություն:

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ, վստահ եմ, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր կարևոր աշխատանքը՝ ամրապնդելով առկա ձեռքբերումներն ու կատարելագործելով ՏԻՄ համակարգը, ինչից, հաստատ, շահելու են թե´ մեր բնակիչներն, թե´ մեր պետությունը:

»
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5056 | 0 | 0
Facebook