Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

17:12, çarşamba, 26 ekim, 2016
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքում, անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը տարածք տրամադրել «ՎԷՄ» կրթամշակութային հիմնադրամին:
     «ՎԷՄ» -ի հիմնական նպատակը ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության լուսաբանումն է, ինչպես նաև դրա տարածումը և արդիականացումը:
     Հիմնադրամի կողմից իրականացվում են կրթական տարաբնույթ ծրագրեր, մանկատներին, ծերանոցներին, սոցիալապես անապահով և խնամքի կարիք ունեցող անհատներին օգնության տրամադրում և աջակցում։

#ավագանի #ՎԷՄ #տարածքիտրամադրում #Երևան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1441 | 0 | 0
Facebook