Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ուսուցիչը ազգային արժեք է

13:32, çarşamba, 05 ekim, 2016
Ուսուցիչը ազգային արժեք է

Կապանի N13 հիմնական դպրոցում ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպվեց տոնական ուշագրավ հանդիսություն «ՀՈԳՈՒ ԵՎ ՄՏՔԻ ԱՐԱՐԻՉ» խորագրով: Ուսուցիչներին ողջունեցին և բարձր տրամադրություն հաղորդեցին դպրոցի VII բ դասարանի աշակերտները: /Դասղեկ Ռիմա Մկրտչյան/
     Աշակերտներն իրենց երախտիքի ու սրտի խոսքն ուղղեցին տարիներ շարունակ իրենց կրթած ու դաստիարակած, մայրական ջերմությամբ համակած սիրելի մանկավարժներին:
     Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը կրկին շնորհավորելով գեղեցիկ տոնի առթիվ` առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց ուսուցիչներին իրենց շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ
     Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
     Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
     Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
     Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2062 | 0 | 0
Facebook