Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳԱԶԻ ԳԻՆՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14:44, salı, 31 temmuz, 2012
ԳԱԶԻ ԳԻՆՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
     Մի թե սցենարը կրկնվում է? Մի քանի տարի առաջ գազի գնի շուրջ քննարկումները հիշում եք, դրա վրա կանգ չառնեմ: Բայց այսօր մի վարկած անցավ մտքովս: Արդյոք գազի գնի բարձրացման շուրջ այս աղմուկը քաղաքական խաղի հերթական սցենար չէ? Առջևում նախագահական ընտրություններ են, և բնականաբար ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին նորից ընտրվելու ու իշխանությունը վերարտադրելու համար ''կոզրներ են'' պետք: Ուստի չի բացառվում, որ գազի գնի շուրջ այս խնդիրը կարող է դառնալ հերթական Մաշտոցի այգին: Այսինքն, նախագահը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդը իրենից դժգոհ է բազմաթիվ ոլորտներում, զզվել է արդեն դատարկ խոստումներից և բացի այդ էլ, ամեն ինչ այնքան հարթ չի ընթանում քաղաքական դաշտում, ինչպես իշխանությունները կանխատեսել էին: Բանն այն է, որ պաշտոնյաների ու օլիգարխների ախորժակները չափից ավելի են ուժեղացել, ու քանի որ նրանք բոլորը մի թելով կապված են իրար, ապա մեկի թելից պոկվելը կարող է հանգեցնել մյուսների "գմփոցին": Այս ամենը Սերժ Սարգսյանի սրտով չի բնականաբար: Ուստի նա լեգիտիմության հարց ունի լուծելու, որպեսզի ընտրությունները կեղծելիս ուժեղ բողոքի ալիք չբարձրանա: Իզուր չէ շոշափվում հոկտեմբեր ամիսը, երբ իբր թե գազի գնի շուրջ ավելի հստակ պարզաբանումներ կլինեն: Այսինքն չի բացառվում, որ այդ ժամանակ նախագահը հանկարծ կհայտնվի գազի գնի շուրջ քննարկումների ու բանակցությունների կենտրոնական դերակատարի դերում, ու կհայտարարվի, թե իբր նախագահի ջանքերի շնորհիվ հայ սպառողները գազը կսպառեն նույն սակագնով, կստեղծվի նախագահի հերթական, արդեն ավանդույթ դարձած "հերոսի'' կերպարը: Սրանով ինքը նախագահը կփորձի դիվիդենտներ հավաքել առաջիկա ընտրությունների համար: Սպասենք: Մեկ այլ խնդիր սրանով նախագահը ևս լուծում է: Բանն այն է, որ բոլոր խոշոր տեղական ընկերությունները, որոնց տերերը բնականաբար մեզ քաջ հայտնի օլիգարխներն են, մեծ կախում ունեն գազից` որպես վառելիքի: Ուստի սրանով նախագահը, հնարավոր է, մեսիջ է ուղարկում նրանց` հասկացնելով, որ հերիք է թպրտաք, թե չէ գազի գինը բարձրացնելն առաջինն է, որ կանեմ, հաջորդ քայլով կսկսեմ հարկերով խեղդել, խելոք մնացեք: Սրան էլ սպասենք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3497 | 0 | 0
Facebook