Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Hayq-news
Basın sekreteri:
Hayq-news
04:11, pazar, 11 eylül, 2016
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
    
.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՀԱՅՔ ամբողջագիտական համալսարանը հայտարարում է
     2016-2017 ուս․ տարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
1. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ /գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, գեղարարություն (դիզայն), արվեստաբանություն /
     2. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ / գեղարարություն (դիզայն), հագուստի մոդելավորում, մաքրամե, գոբելեն, կարպետ, խեցեգործություն/
     3. ԲԵՄԱՐՎԵՍՏ / ռեժիսուրա, դերասանական վարպետություն, թատերական մանկավարժություն, պարի վարպետություն, պարուսույցի վարպետություն, վոկալ, երգուսույցի վարպետություն, սցենարական գործ, դրամատուրգիա, թատերական լրագրություն /
     4. ԿԻՆՈԱՐՎԵՍՏ / ռեժիսուրա, օպերատորական գործ, լուսանկարչական գործ/
     5. ՄԱՐՏԱՐՎԵՍՏ / հայկական մարտարվեստի մարզում-մանկավարժություն, մարտարվեստի լրագրություն/
     6․ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ /կրթամշակութային հիմնարկների կառավարում, հանրային կառավարում, կառավարման ճարտարագիտություն, գործարարություն, շուկայագիտություն, PR/
     7. ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ /փիլիսոփայություն, աստվածաբանություն, հոգեբանություն, պարահոգեբանություն, սոցիոլագիա, բարոյագիտություն, քաղաքագիտություն, դիվանագիտություն, բանասիրություն, մանկավարժություն, ազգագրություն/
     8. ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ /իրավագիտություն, տնտեսագիտություն, հաշվապահություն/
     9. ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ /սննդագիտություն, բուսագիտություն, մեղվագիտություն/
_____________________________________________
1. Ընդունելության քննական հարցազրույցն անցած այն դիմորդները, որոնց ավարտական փաստաթղթում / վկայական, ատեստատ/ որակական առաջադիմությունը կկազմի 70%-ից բարձր, կընդունվեն 50% զեղչով:
    
     2. Գործատուների կողմից միջնորդված դիմորդները կնդունվեն 25 %զեղչով:
    
     3. Ուսման վարձի 25% զեղչ սահմանված է նաև
     ա/ 25-ից բարձր տարիք ունեցող դիմորդների
     բ/ հեռավոր բնակավայրերից / մայրաքաղաքից 100 և ավելի կմ/ դիմորդների համար:
    
     4. Արցախի ազատամարտում և վերջին քառօրյա պատերազմում հարազատներ /հայր, մայր, քույր, եղբայր/ կորցրած դիմորդների համար սահմանված է ուսման վարձի 50 % զեղչ:
    
     5. Նույն ընտանիքի 2-րդ ներկայացուցիչը /հայր, մայր, քույր, եղբայր/ կսովորի 50% զեղչով:
    
     6. Համալսարանում ուսման տևողությունը 9-րդ դասարանի հենքի վրա հինգ ուսումնական տարի է, ավագ դպրոցի հենքի վրա` չորս տարի: Ավագ դպրոցն ավարտած և ավելի բարձր կրթություն ստացած անձինք ուսումը սկսում են երկրորդ կուրսից:
    
     7. Ուսման արժեքը 1-ին կուրսում ամսական 50, 000 դրամ, երկրորդ կուրսից սկսած ամսական՝ 83, 500 դրամ:
     Ուսման վարձը կիսամյակային կտրվածքով վճարելու դեպքում տրվում է 15% զեղչ, տարեկան միանվագ վճարելու դեպքում՝ 25% զեղչ:

     ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
     ***********************
ՀԱՅՔ համալսարանում 11: 11-ը հայտարարված է ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄ. Այն դիմորդները ովքեր գործեր կհանձնեն ժամը 11: 11-ին կունենան ուսման վարձի 25% զեղչ:
Այսպիսի արտոնություններ ընձեռվում է միայն ՀԱՅՔ համալսարանում:

    
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ՝ Անկախ մասնագիտական նախընտրությունից մեր ուսանողները 1-3-րդ կուրսերում հավասարապես ուսումնասիրում են համալսարանում ներկայացված բոլոր կրթական ոլորտները, այնուհետև վերջնականապես կողմնորոշվելով ընտրում են իրենց բուն մասնագիտությունը, 4-րդ և 5-րդ կուրսերում էլ խորանում են նախընտրած մասնագիտության մեջ:
    
Համալսարանում ընդունելության տարիքային սահմանափակում չկա:
    
     Գործերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25-ը:
     Դասերը՝ Հոկտեմբերի 1-ից:
    
Հասցեն` Մոսկովյան 3/2
Հեռ.՝ 010 58-19-18, 099 58-19-18, 093 94-93-83
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
6652 | 0 | 0
Facebook