Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառները:

15:44, cumartesi, 23 şubat, 2013
Հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառները:
     Մարդու էությունն ամեն աստծու օր դիմադրում է տհաճ իրադարձություններին, ապրումներին, ցավին ու սթրեսին: Մեր կյանքն է այդպիսին` շերտավոր, ալիքանման: Իսկ ինչի՞ց է, որ ոմանք, գլուխը բարձր պահած, կարողանում են անցնել խնդիրների կողքով, իսկ ոմանք էլ ընկնում ու խորասուզվում են անհաջողությունների մեջ, որոնք ներսից սկսում են մաշել, ինչպես քայքայվում է փտած արմատներ ու բուն ունեցող ծառը: Մարդը հին ժամանակներից վախ ունի հոգեկան հիվանդությունների նկատմամբ, որոնք թերևս ամենաանհասկանալին են բոլոր ախտերից: Դրա առաջացման պատճառները լիովին հայտնի չեն: Հոգեկան հիվանդությունների ուսումնասիրությունը սկսել է Հիպոկրատը: Ձերդ գերազանցություն ուղեղը ղեկավարում է մեր օրգաններն ու համակարգերը, հրամաններ ու հրահանգներ տալիս, ստիպում մշակել քիմիական տարբեր նյութեր: Օրգանիզմը ժամացույցի մեխանիզմ է: Ու երբ կոտրվում է այդ մեխանիզմի մեկ պտուտակը, ժամացույցը կա՛մ կանգ է առնում, կա՛մ սխալ ժամ ցույց տալիս: Նյարդային ապրումների կամ դեպրեսիաների հետևանքով կարող են առաջանալ ցավեր կամ կարող են սրվել արդեն գոյություն ունեցող ասթման, խոցային հիվանդությունները:

Հայտնի է, որ վիշտը, թախիծն ու տխրությունը մաշում են մարդուն, մենք նույնիսկ այդ վիճակը բնորոշող խոսք ունենք` հոգեմաշ: Մշտական խնդիրներին հոգին հարմարվում է: Այս դեպքերում հիվանդությունն անմիջապես չի դրսևորվում ողջ սրությամբ, սակայն կարող է վերածվել քրոնիկականի:

Եթե արտաքին հարվածն ուժեղ է ու հանկարծակի (մտերիմ մարդու կորուստ, մահ, գանգուղեղային վնասվածք, ինսուլտ, ուղեղի բորբոքում, ապա առաջանում է «օզոնային անցք», նյարդային բջիջների մեռուկացում: Այս դեպքում դժվար է հավասարակշռություն պահպանել: Հիվանդությունը սուր բնույթ ու ընթացք է ունենում:
     Աղբյուրը` http://ankakh.com

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9018 | 0 | 0
Facebook