Օլիմպիական խաղերում փայլած հայ ծանրորդներն արդեն մի քանի օր է հայրենիքում են:
Արծաթե մեդալակիրներն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել այդ մեծ հաջողության, իրենց օլիմպիական տպավորությունների ու նոր նպատակների մասին:
Գոռ Մինասյան
Ռիոյից միայն շատ լավ ու վառ տպավորություններ են մնացել: Երկար էինք պատրաստվել Օլիմպիական խաղերին, արդարացրինք բոլորի հույսերը:
Ուրախ ենք, որ մեր դրոշն ենք բարձրացրել ու ամբողջ աշխարհին ցույց տվել, թե Հայաստանի պես փոքր երկիրն ինչ կարող է անել: Սենսացիա ենք գրանցել` 1 ոսկե ու 3 արծաթե նվաճելով:
Շատերն են խոսում, որ Գագիկ Ծառուկյանն ինձ Գյումրիում բնակարան է նվիրել:
Սա ոչ նվեր է, ոչ էլ բարեգործություն, ես այդ տունն իմ արդյունքի համար եմ ստացել: Քիչ բան չեմ արել մեր երկրի համար, սա իմ արդյունքին համապատասխան պարգեւատրում է:
Հիմա արդեն ավելի պարտավորեցված ենք մարզվում, մի քանի օր առաջ ենք դահլիճ մտել: Եթե օլիմպիական մեդալակիրներ ենք, չի նշանակում կարող ենք երկար հանգստանալ:
Սիմոն Մարտիրոսյան
Շատ հպարտ եմ ու ուրախ ինձ ու ընտանիքիս համար, որ իմ հայրենիք մեդալ եմ բերել:
Ռիոյում արեցի այն, ինչին պատարստ էի: Իհարկե, վերջին մոտեցումների ժամանակ ավելին կարող էի բարձրացնել, բայց գոհ եմ արդյունքիցս: Հաջորդ խաղերում հուսանք ավելի լավ մեդալներ կլինեն:
Բոլորը շատ լավ են մեզ դիմավորել մեզ, իմ հարազատ քաղաքում էլ եմ մեծ ուշադրության արժանացել: «Էջմիածնի բարեկամ» մեդալն եմ ստացել: Ինչպես նաեւ հորեղբայրս է ավտոմեքենա նվիրել:
- See more at: http://sport.mediamax.am/am/news/rio/19702#sthash.S9RSCwob.dpuf