Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բարի լույսն արդեն աշնանային տաղավարից. մեկնարկեց «Բարի լույս» ծրագրի նոր եթերաշրջանը

Lusin
Yazar:
Lusin
22:07, perşembe, 01 eylül, 2016
Բարի լույսն արդեն աշնանային տաղավարից. մեկնարկեց «Բարի լույս» ծրագրի նոր եթերաշրջանը

Սեպտեմբերի 1-ին մեկնարկեց «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» - հաղորդաշարի աշնանային նոր եթերաշրջանը: Յուրաքանչյուր առավոտ հեռուստաալիքով բարի լուրերով, հետաքրքիր եւ օգտակար նորություններով ձեզ հետ կլինեն «Բարի լույս» -ի հաղորդավարներ` Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Կարապետյանը, Սիմա Բաղդասարյանը և Կարեն Ալիխանյանը:


    

Նշենք, որ «Բարի լույս» ծրագիրը նոր եթերաշրջանում ներկայանում է նոր ծրագրային բովանդակությամբ` հիմնական էջերը պահպանելով:


    
    
    

Tert.am Life-ի հետ զրույցում Գայանե Ասլամազյանը նշեց, որ կարոտած է վերադարձել աշխատանքի:


    

«Ճիշտ է այսօր առաջին օրն է ամառային հանգստից հետո, բայց այնքան հեշտ էր արձակուրդից հետո անցնել աշխատանքի, որովհետեւ իրականում արձակուրդ չեմ ունեցել: Ամբողջ ամառը եղել է աշխատանքային բուռն ընթացքի մեջ: Ես շատ եմ սիրում աշխատանքս եւ սիրով եմ անում այն, բացի այդ կարոտած եմ վերադարձել: Ինչպես միշտ նոր եթերաշրջանում ներկայանալու ենք նորովի` հետաքրքիր տաղավարային լուծումներով եւ ծրագրային նորություններով: Ինչպես նկատեցիք մեր տաղավարը աշնանային է», - ասաց Գայանեն:


    
    
    

Տաղավարը բաժանված է երկու մասի` առաջինը նախատեսված է տեղեկատվական բաժնի համար, իսկ երկրորդում հաղորդավարները կընդունեն իրենց հյուրերին, որտեղ արդեն աշնանային շունչ կա: Իսկ ծրագրի բովանդակությանը ավելացել են նոր էջեր` նորաձեւության եւ կինոյի մասին: Շաբաթը երեք օր մասնագետները հեռուստադիտողներին խորհուրդ կտան, թե ինչ հագուստ հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչն է նորաձեւ ու արդիական, իսկ կինո բաժնում կինոմաններին սպասվում է մի շարք հետաքրքիր անակնկալներ:


    

Բացի այս «Բարի լույսր» ծրագրում լինելու է լուրերի բաժին, որը վարելու է Արեգ Գրիգորյանը:


    
    
    
    

Նյութը` Մելինե Տոնոյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
    
     http://life.tert.am/am/news/2016/09/01/bari-luys-good-morning-Armenia/17172

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8366 | 0 | 0
Facebook