Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը, photoart.biz-ի ֆոտոշարքում

02:42, çarşamba, 24 ağustos, 2016
Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը, photoart.biz-ի ֆոտոշարքում
    
Օգոստոսի 21-ին «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» -ի, Շամշադինցի ակտիվ անդամները, մասնակցեցին Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվող մեղրի և հատապտուղների փառատոնին: «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանի գլխավորած պատվիրակությունը, նախ հյուրընկալվեց Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանում, ծանոթացավ թանգարանի առօրյային և թանգարանին փոխանցեց Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմը պատկերող տոհմածառը: Այնուհետև «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» -ի անդամները, հյուրընկալվեցին Բերդի «Սորան» կոչվող զբոսայգում, որտեղ մեկնարկել էր Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը: Չիլինգարյաններն արժանացան խառատոնի նախաձեռնող, «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանի ընդունելությանը, ինչից հետո մասնակցեցին փառատոնի ցուցահանդես վաճառքին ու համերգին:

    
Հավելենք, որ «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2010 թվականի հունիսին 25-ին` նախաձեռնող խմբի կողմից: Նրա ստեղծմանը նախորդել են Չիլինգարյան/Մամիկոնյան տոհմի ուսումնասիրման հսկայածավալ հետազոտական և բանահավաք աշխատանքներ, որոնք հավաքագրվել և մշակվել են Էդվարդ Սարգսյանի «Մամիկոնյան – Չիլինգարյան տոհմ» փաստատարեգրական գրքում: Հավաքագրված տեղեկությունների հիման վրա հեղինակը 1976-1980 թվականների ընթացքում կազմել է Մամիկոնյանների-Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը: Այն ամփոփում է մոտ 3000 ազգակիցների շարունակական կառուցվածքը՝ սկսած 1650 թվականից:

     Շարունակությունը կարդացեք այստեղ
Kaynak: photoart.biz
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6614 | 0 | 0
Facebook